Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

 

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

  1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը 2021 թվականին գրասենյակային տարածքով ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման 1-ին կետով «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից վարձակալած տարածքի վարձակալության սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նշեմ, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն 2016 թվականի մարտի 1-ից Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքից զբաղեցնում է 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:

Պետական հիմնարկների կողմից զբաղեցվող տարածքների վարձակալության նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարների տնտեսման նկատառումով Պետական գույքի կառավարման կոմիտեն 19.11.2020թ.-ի թիվ 01/11.13/8064-2020 գրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեին առաջարկվել է  Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գործունեություն իրականացնող ստորաբաժանման տեղակայման համար դիտարկել պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23/6 հասցեում գտնվող 425 քառ. մետր տարածքը (գրությունը կցվում է), որին ի պատասխան Վիճակագրական կոմիտեն 03.12.2020թ.-ի թիվ Ե/1691-20 գրությամբ տեղեկացրել է առաջարկի վերաբերյալ իրականացված տեղազննության արդյունքների մասին, ըստ որի առաջարկվող տարածքի ընդհանուր հիմնական պայմանները (տարածքը հանդիսանում է պետական սեփականություն, տարածքի գտնվելու վայրը, մակերեսը) բավարարում են Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության կողմից տեղակայվելու համար: Սակայն առկա են խնդրահարույց հարցեր, այն է` առաջարկվող տարածքն ապահովված չէ ջեռուցման համակարգով, օդափոխման սարքավորումներով (օդորակիչներով), ինչպես նաև` շենքի վերելակը հանդիսանում է մասնավոր սեփականություն, և վերելակից օգտվելն իրականացվում է քարտերի միջոցով` միաժամանակ հայտնելով առաջարկվող տարածքում վերոհիշյալ բացակայող պայմանների հնարավորինս ապահովման դեպքում տեղափոխության առաջարկի ընդունելի լինելու մասին (գրությունը կցվում է): Հավելեմ նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս պարագայում ջեռուցման համար ծախսերը նախատեսված են Տիգրան Մեծի 4 հասցեի տարածքի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի մեջ՝ առաջարկվել է Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկում 425քմ մակերեսով տարածքում տեղակայումը կազմակերպել 2021 թվականի հունիսի 1-ից և Երևան քաղաքի վարչության կողմից զբաղեցրած Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող 350քմ տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի հունիսի 1-ը:

Տեղեկացնեմ, որ ՀՀ կառավարության 25.02.2016թ.-ի N 168-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350քմ մակերեսով գրասենյակային տարածքի վարձավճարը սահմանված է մեկ քառակուսի մետրի համար 4934 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): 2021 թվականում պետական բյուջեից ծախսը Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350քմ տարածքի վարձակալության համար (2021 թվականի հունվարի 1-ից – հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար) կազմելու է  10 361,4 հազ.դրամ: 2021 թվականի հուլիսի 1-ից առաջարկվող տարածք տեղափոխվելու արդյունքում կտնտեսվի 10 361,4 հազ.դրամ, որի հաշվին էլ հնարավոր կլինի իրականացնել առաջարկվող տարածքի ապահովումը բացակայող պայմաններով, ինչը չի առաջացնի լրացուցիչ ծախսեր պետական բյուջեից:

Հիմք ընդունելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի պատասխան գրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից նախատեսվում է 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը գրասենյակային տարածքով ապահովելու նպատակով շարունակել Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքից զբաղեցրած 350 քառ. մետր մակերեսով տարածքի վարձակալությունը, որի ընթացքում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 425 քմ մակերեսով տարածքում իրականացնել վերանորոգման, ինչպես նաև ջեռուցման և օդափոխման սարքավորումներով (օդորակիչներ) ապահովման  աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը և Երևան քաղաքի վարչական շրջաններում գործող (Կենտրոն, Ավան, Շենգավիթ, Արաբկիր) բաժանմունքներին գրասենյակային տարածք տրամադրելու նպատակով:

Հավելեմ նաև, որ վերանորոգման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ վիճակագրական կոմիտեին` զուգահեռ կատարելով փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման 3-րդ կետում և  սահմանված վարձակալության ժամկետը երկարացնել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործունեության ծավալման նպատակով պետական մարմիններին գրասենյակային տարածքով ապահովումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը տարածքով ապահովելու խնդիրը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

  1. Ակնկալվող արդյունքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի բնականոն գործընթացը:

  1. Այլ տեղեկություններ

Չկան:

 

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

Չկա:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Ստանձնած պարտավորություններ չկան:

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Որոշման նախագիծը կհրապարակվի  www.e-draft.am կայքում

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    15.12.2020 - 30.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5526

Տպել