Հիշել նախագիծը

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-ի 2020 թվականի N           -Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մանուշյան փողոց 8 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքի 1-ին հարկից 44 136.85 ՀՀ դրամ սկզբնական արժեքով 414,14 քառ.մետր և 2-րդ հարկից 341,48 քառ.մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 609.7 հա հողատարածքը (այսուհետ` Գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին՝ Շիրակի մարզային ստորաբաժանման տեղակայման նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված Գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

 

   Հայաստանի Հանրապետության

   վարչապետ                                                                    Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    11.12.2020 - 26.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5806

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ