ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
- Անհրաժեշտությունը.
Սույն Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի 8-րդ կետի կիրարկման ապահովմամբ, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգում իրականացված օրենսդրական փոփոխությունների և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում գործառույթների վերանայմամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի 8-րդ կետում սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթներին համապատասխան լվացող միջոցներն արտադրման և իրացման փուլերում պետք է ունենան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի դրական եզրակացությունը։ Ինչպես Օրենքում, այնպես էլ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերում իրականացվել են որոշակի փոփոխություններ։
Օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է, որ «Վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների և դրանց պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքային գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:»․
Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «Տնտեսության մեջ և կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:»։
Օրենսդրական նման փոփոխությունների արդյունքում առաջացել է Որոշման փոփոխության և սույն Նախագծի մշակման անհրաժեշտությունը։
Ի լրումն վերոգրյալի պետք է ավելացնել նաև այն, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (որպես տեխնիկական կանոնակարգման բնագավառում համակարգող մարմին) են դիմել բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ՝ «դրական եզրակացություն» տրամադրող մարմնի պարզաբանման հարցադրմամբ։ Հարցի պարզաբանման նպատակով նախարարությունը դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ (այսուհետ՝ ՏՄԱՀԳ) և ստացել է ՏՄԱՀԳ-ի ղեկավարի պատասխան գրությունը, համաձայն որի տեսչական մարմնի կողմից դրական եզրակացություն տալու պահանջը չի բխում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջներից։
Օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում՝ արտադրության համար և կենցաղում օգտագործելու համար նախատեսված հումքը, նյութերը, նոր տեխնոլոգիաները և պատրաստուկները թույլատրվում են արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում։
Հաշվի առնելով վերոգրյալը և հանդիսանալով տեխնիկական կանոնակարգման բնագավառը համակարգող մարմին՝ նախարարության կողմից մշակվել է «ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ում հանդիսանում է տեխնիկական կանոնակարգման բնագավառը համակարգող մարմին։
Օրենքով սահմանված է, որ տնտեսության մեջ և կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:
Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև Որոշման 8-րդ կետում՝ սահմանելով դրական եզրակացություն տվող համապատասխան մարմնի անվանումը։
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետով սահմանված շուկայահանման պայմանների կիրարկման ապահովմամբ և դրական եզրակացություն տվող համապատասխան մարմնի անվանման հստակեցմամբ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ կարգավորված իրավական ակտ՝ առանց իրավական հակասությունների։
7․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան։
-
Քննարկվել է
09.12.2020 - 30.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4933
Տպել