Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի կիրարկումը:
Նախագծով նախատեսվում է, որ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու, կենսաթոշակի վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացնում մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասում սահմանված՝ կենսաթոշակի վճարումը անկանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։
Ընդ որում, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը նախատեսվում է կատարել Ծրագրային մոդուլի միջոցով․ այն է՝ տվյալ ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) Ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում է՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։
-
Քննարկվել է
07.12.2020 - 22.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5700
Տպել