Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և ներկայացված մյուս օրենքներում Երևան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման և Երևանի քաղաքապետին քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները, իսկ 6-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հանդիսանում է համայնքային վարչական պաշտոն:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 6-րդ հոդվածի 1‑րդ մասերով սահմանված կարգավորումներից բխում է, որ  համայնքային քաղաքական և համայնքային վարչական պաշտոնները միմյանցից տարբերվում են այն հանգամանքով, որ համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք օժտված են քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ:

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երևան քաղաքում մշակում և իրագործում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:

  • Քննարկվել է

    07.12.2020 - 22.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5673

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Հովսեփյան

11.12.2020

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, և պաշտոնը զբաղեցնող անձն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ (որպես բացասական կողմ)։ Միաժամանակ, առաջարկվում է «Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով»՝ հիմնավորմամբ, որ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է, և այդ պաշտոնը զբաղեցնող անձը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար: Սակայն հիմնավորման մեջ անհասկանալիորեն անտեսվել է Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի տեղակալի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվության քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ։ Ուստի, տվյալ հիմնավորումը չի բխում Օրենքի բովանդակությունից և առնվազն համոզիչ չէ։ Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքը սահմանում է, որ վարչական պաշտոն (այդ թվում՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը) կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն: Իսկ քաղաքական պաշտոնների (այդ թվում՝ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը) դեպքում Օրենքով նման արգելք սահմանված չէ, ինչը նաև ընդունելի է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի տեսանկյունից։ Վերոնշյալ փաստերը համադրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունով սահմանված՝ Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորությունների հետ, կարելի է արձանագրել, որ Երևանի գլխավոր ճարտարապետն իրականացնում է մասնագիտական կոմպետենցիա պահանջող վարչական աշխատանք, և քաղաքական որոշումներ կայացնելու փոխարեն իրականացնում է օրենսդրությամբ տվյալ մարմնին վերապահված լիազորությունները։ Հիմնավորման մեջ որպես քաղաքական որոշման օրինակ նշվում է «ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ» քաղաքական որոշումների ընդունումը, ինչը, սակայն, հակասում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 53-րդ հոդվածներին, քանի որ այդ հարցերի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացվում են քաղաքապետի և ավագանու կողմից։ Հիմնավորման մեջ ներկայացված չէ կամ ուսումնասիրված չէ առկա միջազգային փորձը, ինչը չի բխում իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներից։ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների և տարածաշրջանի երկրների մայրաքաղաքների օրինակները չեն վերլուծվել, բացակայում է համեմատության օբյեկտիվ բազան։

Տեսնել ավելին