Գտնվում է ՀՀ կառավարությունում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտություն |
|
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ներկայումս գործող ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ հաստատված՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության (տեղափոխման) վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ուսանողների շարժունության (տեղափոխության) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ, որի գործողության ընթացքում առաջացել է որոշ դրույթների փոփոխման անհրաժեշտություն: Որոշման նախագծի քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ է կատարել ծավալուն փոփոխություններ և լրացումներ, այդ իսկ պատճառով նպատակահարմար է որոշման հավելվածը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ: Համաձայն գործող կարգի սովորողների տեղափոխությունը թույլատրվում է, եթե ակադեմիական տարբերությունները չի գերազանցում 20 կրեդիտը և առաջին կուրսում ուսանողների տեղափոխություն չի թույլատրվում: Առաջին կուրսում ուսանողների տեղափոխության արգելքը շատ դեպքերում խոչընդոտում է ակադեմիական շարժունության իրականացմանը, քանի որ առաջին կուրսի ավարտից հետո ակադեմիական տարբերությունները գերազանցում են սահմանված քանակը և հաճախ հնարավոր չի լինում տեղափոխություն կատարել: Հիշյալ դրույթը հակասություն է առաջացնում սովորողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի հետ, ըստ որի՝ առաջին կուրսի երկրորդ կիսամյակից թույլատրվում է վերականգնել ուսանողական իրավունքները: Նախագծով կրճատվել է հաստատության կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրելու ժամկետը: Համաձայն գործող կարգի տեղափոխման մասին ուսանողների դիմումներն ընդունվում են ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Առկա ուսուցման համակարգում ուսումնական պարապմունքներին նախորդող շաբաթը սկսվում է օգոստոսի կեսերին համընկնելով ուսումնական հաստատությունների արձակուրդների հետ և դիմումների ընդունումը հիմնականում կատարվում է ուսումնական պարապմունքներին հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Բացի այդ նշված ժամկետի պատճառով դժվարություններ են առաջանում առկա /հեռակա/ ուսուցման համակարգից հեռակա /առկա/ ուսուցման համակարգ տեղափոխության ժամանակ: Պատճառը առկա և հեռակա համակարգերում ուսումնական պարապմունքների տարբեր ժամկետները են: Դեռևս իր ուսումնական պարապմունքները չավարտած ուսանողը չի կարող տեղափոխության մասին դիմում ներկայացնել, քանի որ ուսումնառած առարկաների վերաբերյալ ակադեմիական տեղեկանքը տրամադրվում է տվյալ կիսամյակի ավարտից հետո, կամ ուսանողի բուհից հեռացվելուց հետո: Նախագծով առաջարկվում է դիմումների ընդունման ժամկետը սահմանել «մինչև ուսումնական պարապմունքներին հաջորդող 2-րդ շաբաթվա ավարտը», այս փոփոխությունը ընդլայնում է դիմումների ընդունման ժամկետը, որը հնարավորություն կտա ուսանողին տեղափոխության մասին դիմումը ներկայացնել ավելի շուտ` իր ուսումնառած կուրսում ուսումնական պարապմունքների ավարտից հետո: Մի շարք հարցերում ընդլայնվել է ուսումնական հաստատությունների ընքնուրույնությունը: Գործող կարգում կան մի շարք անհարկի կրկնություններ, տարբեր կետերում ձևակերպված են միևնույն միտքն արտահայտող դրույթներ: Նախագծով դրանք խմբագրվել են, հանվել են կրկնությունները, հստակեցվել են որոշ դրույթներ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Ընդլայնել ուսանողների ակադեմիական ազատությունները, շարժունությունը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան դրույթներ, որոնցով կընդլայնվեն ուսանողների շարժունության (տեղափոխման), ակադեմիական կրեդիտների ավելի լայն օգտագործման գործընթացները և այլն: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք |
|
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Իրավական ակտի կիրառման դեպքում կընդլայնվեն ուսանողների շարժունության (տեղափոխման) պայմանները: |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
-
Քննարկվել է
28.06.2017 - 25.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9302
Տպել