2021 ԹՎԱԿԱԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա:
Հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման 57-րդ կետի համաձայն՝ համայնքի սեփականության հողամասերի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:
2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար առաջարկվում է սահմանել 7 դրամ, որը պակաս չէ հողի հարկի տարեկան դրույքաչափից: Առաջարկվող դրույքաչափը չի փոփոխվել նախորդ տարիների համեմատ: Դրույքաչափը սահմանելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյանը քաղաքային համայնք է և գյուղատնտեսական հողատարածքներ համարյա չկան: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամուտների ապահովմանը:
Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի սեփականություն հանդիսացող հողերը վարձակալության տալու համար վարձավճարների չափերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
04.12.2020 - 19.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
Դիտումներ` 5833
Տպել