Լրամշակման փուլում է
Սարգիս Մանվելի Բալդարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼԻ ԲԱԼԴԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Սարգիս Մանվելի Բալդարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝ գիտական գործունեության ընթացքում փորձնական մշակումների իրականացնելու կարևորությամբ և պատմության ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Սարգիս Մանվելի Բալդարյանին /ծնված՝ 02․06.1994թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Շևչենկոյի 4, բն. 32, ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան/ ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում մինչև 2020 թվականի ամառային զորակոչ։
2020 թվականի հուլիսի 24-ին Ս․ Բալդարյանը պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ «Հայկական վաճառականական ձեռնարկները Նոր Ջուղայի համաշխարհային առևտրական ցանցում»։ Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2020 թվականի օգոստոսի 24-ի թիվ 13Ա-վ1 հրամանով նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ներկայումս Ս․ Բալդարյանն աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «15-19-րդ դարերի հայ մատենագրություն» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող, ինչպես նաև «Այբ կրթական հանգույցում»՝ որպես համաշխարհային պատմության ուսուցիչ։
Սարգիս Մանվելի Բալդարյանն իր գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ հայոց պատմության ոլորտում, որոնց մասին են վկայում գիտական գործունեության ընթացքում նրա կողմից հայկական, արտասահմանյան ամսագրերում տպագրված բազմաթիվ աշխատանքները՝ հոդվածներ, մենագրություն, գրախոսություններ, գիտական զեկույցներ։
Ակնկալվող արդյունքը.
«Սարգիս Մանվելի Բալդարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ս․ Բալդարյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական գործունեություն ծավալելու նպատակով, աշխատելու Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ինչպես նաև «Այբ կրթական հանգույցում»։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼԻ ԲԱԼԴԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Սարգիս Մանվելի Բալդարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼԻ ԲԱԼԴԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սարգիս Մանվելի Բալդարյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնում:
-
Քննարկվել է
03.12.2020 - 19.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 5451
Տպել