Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

   «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության կատարումն ապահովող միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ստորաբաժանման ամբողջական արխիվային շենքի կառուցման և շահագործման միջոցառման իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-8  հասցեում տեղակայված  հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 0,62499 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ Գույք) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ամրացնելու անհրաժեշտությամբ:

  1. Առկա իրավիճակը

   Ներկայումս կադաստրային (արխիվային) գործերը պահվում են Կոմիտեի 4 տարածքային ստորաբաժանումներում:

 ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա որոշմամբ՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ամրացվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող 10,358.87 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքից 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը և 3.18186 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասից 0.33 հեկտար հողամասը: Սակայն հատկացված տարածքը բավարար չէ, իսկ նշված շինության տարածքը ընդլայնելու նպատակով շինարարություն իրականացնելը ծախսատար է ժամանակային և նյութական առումով, հետևաբար ՀՀ կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ստորաբաժանման ամբողջական արխիվային շենքի կառուցման և շահագործման միջոցառման իրականացման համար նպատակարմար է պետության սեփականությունը հանդիսացող և փաստացի, ըստ էության, չշահագործվող շինությունները ամրացնել Կադաստրի կոմիտեին։

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Որոշման ընդունման նպատակը վերը նշված Գույքը Կադաստրի կոմիտեին ամրացնելն է: «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման ակնկալվող արդյունքը կլինի շենքային պայմանների ապահովմամբ կադաստրային գործերի վարման, պահպանման, օգտագործման, տեսաներածման և կենտրոնացման գործառույթների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև Կոմիտեի կողմից ՀՀ կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված աշխատանքների՝ սահմանված ժամկետում իրականացումը: Արդյունքում՝ ՀՀ կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ամբողջական արխիվային շենքի կառուցման փոխարեն Կոմիտեին կամրացվեն պետության սեփականությունը հանդիսացող և փաստացի, ըստ էության, չշահագործվող շինությունները, ինչը նաև նպատակահարմար է պետական բյուջեի ծախսերի նվազման տեսանկյունից։

  • Քննարկվել է

    30.11.2020 - 15.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5992

Տպել