Լրամշակման փուլում է
«ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի________-ի N____-Ա
ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.9-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1.Սահմանել «Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգ»-ը՝ համաձայն հավելվածի։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ վարչապետի 2020թ.
________________ ___-ի
N ________-Ա որոշման
ԿԱՐԳ
ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1.Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից (այսուհետ` Հատուկ սրահ) այլ անձանց օգտվելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2.Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության Վարչապետի համաձայնությամբ Հատուկ սրահից կարող են օգտվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և սույն կետում նշված պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:
3.Կարգի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց և Ամենայն Հայոց Կաթողիկոսի արարողակարգային ծառայությունները չվերթից առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ նշելով Հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտության հիմնավորումը, մեկնող կամ ժամանող անձանց անձնագրային տվյալները և չվերթի կատարման ժամկետների վերաբերյալ տվյալները։
4.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը քննարկում է դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում և դիմող կողմին տեղեկացնում է Հատուկ սրահից օգտվելու թույլտվության կամ դիմումի մերժման մասին։
-
Քննարկվել է
26.11.2020 - 11.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5315
Տպել