Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի ընդունմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերը նշված օրենքով, ի թիվս այլ օրենսդրական փոփոխությունների, ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը, որպես նպաստի իրավունք տվող պայման, հանվել է։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքին։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով, առաջարկվում է մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքի դրույթներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
25.11.2020 - 10.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5456
Տպել