ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
_______________ ____ №____-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ
ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույնով սահմանվում է պետական պահուստի նյութական արժեքների՝ նավթամթերքի և հացահատիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը (բնական կորուստը պահպանման ժամանակ)։
- Բնական կորուստները նավթամթերքի (վառելիքի) և հացահատիկի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:
- Բնական կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի և հացահատիկի այն պակասորդներին, որոնք առաջացել են տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
- Բնական կորուստներ չեն այն կորուստները, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային մղումներից:
- Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված չափերին համապատասխան՝ դրանք համադրելով նավթամթերքի և հացահատիկի փաստացի մնացորդային զանգվածի հետ:
- Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը:
- Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը:
- Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում բնական կորուստների չափերը.
- Նավթամթերքի փաստացի (բնական) կորուստների նորմերը ներկայացված են ըստ սեզոնայնության, տարվա երկու ժամանակահատվածի համար' աշուն-ձմեռ (հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը) և գարուն-ամառ (ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ը):
- Այն դեպքերում, երբ նավթամթերքը պետք է տաքացվի, ապա անկախ տարվա եղանակից և սեզոնից կիրառվում է գարուն-ամառ սեզոնի նորմը, որը բազմապատկվում է կախված տաքացման ջերմաստիճանից'
1) 21-30 °C ջերմաստիճանի դեպքում' 1,5 գործակցով
2) 31-50°C ջերմաստիճանի դեպքում' 2 գործակցով
3) 51°Շ-ից ավելի ջերմաստիճանի դեպքում' 3 գործակցով
4) 11-20 °C ջերմաստիճանի տաքացման դեպքում աշնան-ձմռան սեզոնի համապատասխան նորմը աշնան-ձմռան սեզոնում բազմապատկվում է 1.5 գործակցով:
- Նավթամթերքի ըստ տեսակների դասերը ներկայացված են սույն հավելվածի N 1 աղյուսակով:
- Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացված է N 2 աղյուսակում:
- Ստորգետնյա տարողություններ են համարվում այն երկաթբետոնե և պողպատե տարողությունները, որոնք գետնի մակերևույթից 0.2 մ խորությամբ են ծածկված:
- Բնական կորստի չափը մազութի համար՝ բաց հորային ամբարներում պահպանման, ընդունման (բեռնաբարձման) և դատարկման (բեռնաթափման) դեպքում կգ-ներով 1 տոննա մազութի համար կազմում է 2.36 կգ:
Աղյուսակ N 1.
Նավթամթերքի դաս |
Նավթամթերքի տեսակները |
|
1 |
Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների. Ուղղակի թորված բենզին. Գազի կայուն կոնդենսատ. Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից). |
|
2 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +500 C-ից մինչև +1000 C եռման ջերմաստիճանով Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների Տեխնիկական իզոoկտան Նորմալ հեպտան Նավթային բենզոլ Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2 |
|
3 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչների վառելիք +1000 C-ից մինչև +1500 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2 Նավթային սոլվենտ Տեխնիկական կերոսին Լիգրոյին Նավթային քսիլոլ Նավթային տոլուոլ Էթիլբենզոլ տեխնիկական |
|
4 |
Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական |
|
5 |
Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Վառարանային վառելիք կենցաղային Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
|
6 |
Բոլոր տեսակի մազութներ Քսայուղեր բոլոր տեսակի Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի |
|
Աղյուսակ N 2
(կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի ընդունման (բեռնաբարձման) դեպքում)
|
- Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի չափը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ N 3-ում և Աղյուսակ N 4-ում ներկայացված կորստի չափերով:
- Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
- Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
- Առաջին և երկրորդ խմբի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է Աղյուսակ N 3-ով:
Աղյուսակ N 3
(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)
Տարողութ յան տեսակ |
Նավ թա մթերքի դաս |
|
|
Կորստի չափը |
||||||||
Տարողությունների ծավալը ըստ մետր խորանարդ |
||||||||||||
Մինչև 400 (մ3) |
400-ից մինչև 700 (մ3) |
700-ից մինչև 1000 (մ3) |
1000-ից մինչև 2000 (մ3) |
2000 և ավելի (մ3) |
||||||||
աշուն-ձմեռ |
Գա րուն-ամառ |
աշուն-ձմեռ |
Գա րուն-ամառ |
աշուն-ձմեռ |
Գա րուն-ամառ |
աշուն-ձմեռ |
Գա րուն-ամառ |
աշուն-ձմեռ |
Գա րուն-ամառ |
|||
Վերգետնյա մետաղական |
1 |
0,4 |
1,2 |
0,37 |
1,15 |
0,33 |
1,1 |
0,24 |
0,80 |
0,15 |
0,50 |
|
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոն ներով |
1 |
0,08 |
0,3 |
0,07 |
0,28 |
0,06 |
0,27 |
0,055 |
0,2 |
0,05 |
0,12 |
|
Վերգետնյա մետաղական |
2 |
0,37 |
1,04 |
0,33 |
0,95 |
0,29 |
0,87 |
0,22 |
0,68 |
0,15 |
0,48 |
|
Վերգե նյա մետաղական ներքին պոնտոններով |
2 |
0,07 |
0,24 |
0,06 |
0,22 |
0,05 |
0,21 |
0,05 |
0,16 |
0,05 |
0,12 |
|
Ստորգետնյա |
1 |
0,15 |
||||||||||
Ստորգետնյա |
2 |
0,05 |
||||||||||
- 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասերի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է Աղյուսակ N 4-ով:
Աղյուսակ N 4
(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)
Տարողության տեսակ
|
Կորստի չափը
|
|||
3 |
4 |
5 |
6 |
|
Վերգետնյա մետաղական |
0,13 |
0,09 |
0,04 |
0,12 |
Ստորգետնյա |
0,07 |
0,06 |
0,02 |
0,12 |
- ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
- Հացահատիկի, հացամթերքների և խոտաբույսերի սերմերի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը ներկայացվում են Աղյուսակ N 5-ով:
- Բնական կորստի նշված նորմերը կիրառվում են որպես հսկիչ և սահմանային նորմեր այն դեպքերում, երբ հացահատիկի, դրա վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների, յուղատու մշակաբույսերի, խոտաբույսերի և խոտաբույսերի, արհեստականորեն չորացրած, ձեռնարկություններում պահվող կերերի փաստացի առկայության գույքագրման կամ ստուգման ժամանակ կսահմանվի դրանց քաշի նվազեցում, որը չի առաջանա որակի փոփոխությամբ:
- Մինչև երեք ամիս հացահատիկի և այլ յուղատու մշակաբույսերի սերմերի պահպանման դեպքում բնական կորստի նորմերը կիրառվում են պահպանման օրերի փաստացի քանակի հաշվարկով, իսկ մինչև վեց ամիս և մինչև մեկ տարի պահելու դեպքում' պահպանման ամիսների փաստացի թվի հաշվարկով:
- Մեկ տարուց ավելի հացահատիկային, դրա վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների և յուղատու մշակաբույսերի սերմերի պահպանման ժամանակ բնական կորստի նորման պահպանելու յուրաքանչյուր հաջորդ տարվա համար կիրառվում է 0,04% - ի չափով վերահաշվարկ՝ ելնելով պահպանման ամիսների փաստացի թվից:
- Հացահատիկի կորուստի նորմը սահմանվում է խառնուրդի մեջ պարունակվող հիմնական մշակույթով:
- Արտադրանքի պահպանման ժամանակ բնական կորստի նշված նորմերը չեն տարածվում ցորենի, լոբազգիների, յուղատու մշակաբույսերի և եգիպտացորենի ալյուրի, ձավարեղենի և սերմերի վրա, որոնք ընդունվում և բաց են թողնվում պարկերի ստանդարտ կշռով:
- Էլեկտրամագնիսական մեքենաներով մաքրման ենթարկված խոտաբույսերի սերմերի բնական նվազման նորմերն ավելանում են 15 տոկոսով:
Աղյուսակ N 5
(տոկոսներով քանակության նկատմամբ)
Անվանումը |
Պահման ժամկետը (ամիս) |
Պահեստում |
Էլևատորում |
|
Լցված |
Տարայավոր ված |
|||
Ցորեն, գարի, հաճար, տարեկան |
3 |
0,075 |
0,045 |
0,048 |
6 |
0,099 |
0,069 |
0,060 |
|
12 |
0.129 |
0,105 |
0.108 |
|
Վարսակ |
3 |
0,099 |
0,057 |
0.06 |
6 |
0,141 |
0,081 |
0,072 |
|
12 |
0,189 |
0,105 |
0,120 |
|
Եգիպտացորենի հատիկ |
3 |
0,147 |
0,093 |
— |
6 |
0,189 |
0,117 |
— |
|
12 |
0,243 |
0,153 |
— |
|
Եգիպտացորենի կողրեր |
3 |
0,291 |
— |
— |
6 |
0,351 |
— |
— |
|
12 |
0,531 |
— |
— |
|
Բրինձ-հացահատիկ |
3 |
0.087 |
0,057 |
0.060 |
6 |
0,117 |
0,081 |
0,085 |
|
12 |
0,126 |
0,165 |
0,126 |
|
Հնդկացորեն |
3 |
0,087 |
0,057 |
— |
6 |
0,123 |
0,081 |
— |
|
12 |
0,165 |
0,117 |
— |
|
Կորեկ, չումիզա, սորգո |
3 |
0,123 |
0,069 |
— |
6 |
0,171 |
0,093 |
— |
|
12 |
0,219 |
0,117 |
— |
|
Ոլոռ, ոսպ, լոբի, վիկա, սոյա, ունդ |
3 |
0.075 |
0,045 |
— |
6 |
0,098 |
0,068 |
— |
|
12 |
0,129 |
0,123 |
— |
|
Արևածաղկի սերմեր |
3 |
0.231 |
0,141 |
— |
6 |
0,291 |
0,177 |
— |
|
12 |
0,351 |
0,237 |
— |
|
Այլ յուղատու մշակաբույսեր (գետնանուշ, քունջութ, կտավատ և այլ) |
3 |
0,120 |
0,096 |
— |
6 |
0,156 |
0,132 |
— |
|
12 |
0,204 |
0,168 |
— |
|
6 |
|
|
|
|
12 |
|
|
|
-
Քննարկվել է
18.11.2020 - 03.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5720
Տպել