Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. դեկտեմբերի 13-ի №541Ն որոշմամբ սահմանվել է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան։ 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի №747Ա և №748Ա որոշումներով տարանջատվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթները և տրամադրվեցին էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարի առանձին լիցենզիաներ։ Այնուհետև՝ հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի №157Ա և №158Ա որոշումներով, որպես լիցենզիաների պայմանների բաղկացուցիչ մաս, հաստատվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարանջատված անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկաները։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվել են նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր առևտրային կանոնները, էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների պայմանագրերի նոր օրինակելի ձևերը, մանրածախ շուկայի առևտրային կանոնները, բաշխման ցանցային կանոնները, լրամշակվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, որոնց ուժի մեջ մտնելը նախատեսվում էր 2021 թվականի փետրվարի 1-ից։ Այս փոփոխություններով պայմանավորված` 2020 թվականին նախատեսված էր ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման ծրագրային ապահովվածության մշակման և դրա փորձնական թեստավորման աշխատանքների իրականացում։ Սակայն, շուկայի կառավարման ծրագրային ապահովվածության և նշված կանոնների համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև դրանում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմների առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախատեսվում է  հետաձգել էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետները՝ մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը։

Ուստի, ներկայումս էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի հետ կապված հարցերի հստակեցման փուլում սպառողների համար խնդիրներ չառաջացնելու և հետագայում նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հետաձգել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 13.12.2017թ. №541Ն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետը։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 13.12.2017թ. №541Ն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետը հետաձգել մինչև էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի ներդրումը և դաշտը կանոնակարգող իրավական ակտերի համալիր լրամշակումը՝ այն է մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 13.12.2017թ. №541Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի դրույթները կկիրառվեն այն ժամանակ, երբ 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան ընդունված հանձնաժողովի իրավական ակտերով հստակեցված կլինեն էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները և պատրաստ կլինեն գործարկման էլեկտրաէներգետիկական ազատական շուկայի բաղադրիչները և դրանց ներդրման նախադրյալները՝ ներկա փուլում խուսափելով սպառողների համար խնդիրների առաջացումից։

  • Քննարկվել է

    12.11.2020 - 28.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6230

Տպել