Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ  ՏՈՒՐՔԵՐԻ  2021 ԹՎԱԿԱՆԻ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 73-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի    1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի 6-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով արմագրված` տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` որոշման նախագծով սահմանվել են Երևան համայնքում տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը:

          «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝

  • Նշված հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել5 անգամ, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-3-րդ կետերի:
  • Նշված հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում կարող են հաշվարկվել3, գյուղական այլ բնակավայրերում` 0.5, քաղաքային այլ բնակավայրերում` 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:
  • Նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի:

Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 24.01.2020 թվականի հ. ՀՕ-86-Ն ՀՀ օրենքը, որոշման 1-ին կետը ավելացվել է 20 և 21-րդ ենթակետերով.

- 20) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար տեղական տուրքը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ,

- 21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար՝ մեկ անձի համար՝ օրական 500 /հինգ հարյուր/ դրամ:

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Երևան համայնքի համաչափ զարգացման սկզբունքը, սահմանվել է գոտիավորում` ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու ու Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար, նախատեսված տեղական տուրքերի մասով:

 Նշեմ նաև, որ Երևան քաղաքում տեղադրված էլեկտրոնային էկրանների գովազդային մակերեսների վրա տեղադրվում են մեկից ավելի գովազդներ և յուրաքանչյուր գովազդի համար գովազդատուն գովազդակրին վճարում է որոշակի գումար: Էլեկտրոնային էկրանի վրա անկախ տեղադրված գովազդների քանակից՝ գովազդակրի կողմից համայնքի բյուջե վճարվում է տեղական տուրք՝ ըստ գովազդային մակերեսի (քառակուսի մետրի հաշվարկով):

Քանի որ Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար տեղական տուրքը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ հաշվարկված քառակուսի մետրի, մինչդեռ էլեկտրոնային էկրանների գովազդային մակերեսների վրա տեղադրվում են մեկից ավելի գովազդներ, հետևաբար տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացման դեպքում էլեկտրոնային էկրանների վրա տեղադրվող գովազդները այսուհետ չեն դիտարկվի որպես ստատիկ գովազդներ և գովազդակիրների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաննե:

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է որոշման նախագծի 13-րդ կետի գ) ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝

էլեկտրոնային էկրանների վրա տեղադրվող արտաքին գովազդի համար /գովազդային կազմակերպությունների համար/՝

  • Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում՝ 6000 /վեց հազար/ դրամ,
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ 6600 /վեց հազար վեց հարյուր/ դրամ,
  • Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում՝ 7875 /յոթ հազար ութ հարյուր յոթանասունհինգ/ դրամ.

 

Ստորև ներկայացվում է օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքում նախատեսված տեղական տուրքերի առավելագույն դրույքաչափերը և 2021 թվականի նախագծով առաջարկվող (նախատեսվող) դրույքաչափերը.

                         

 

 

Տեղական տուրքի անվանումը

օրենքով Երևան քաղաքում
նախատեսված առավելագույն դրույքաչափերը

Նախագիծ, 2021թ.
նախատեսված դրույքաչափերը

1

Նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար

   

ա

մինչև 300 քմ ընդհանուր մակե-րեu ունեցող անհ. բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քմ ընդ. մակերեu ունեցող հաu. և արտ. նշանակության շենքերի և շինությունների համար

15,000
(գործակից-7)

105,000

բ

200-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար

30,000
(գործակից-7)

210,000

գ

500-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար

50,000
(գործակից-7)

300,000

դ

1000-ից մինչև 3000 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար

50,000
(գործակից-7)

350,000

ե

3000 և ավելի քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար

100,000
(գործակից-7)

700,000

զ

մինչև 20 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շին. համար

3,000
(գործակից-7)

21,000

է

20 և ավելի քմ ընդ. մակերեu ունեցող շենքերի և շին. համար

5,000
(գործակից-7)

35,000

2

շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգ-ման, ուժեղացման, արդիակա-նացման  և բարեկարգման աշխ. թույլտվության համար

3,000
(գործակից-7)

21,000

3

շենքերի, շինությունների և քաղ. այլ oբյեկտների քանդման թույլտվության համար

5,000
(գործակից-7)

35,000

4

հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար

200,000
(գործակից-3)

600,000

5

խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտ. տեխ. սպասարկման և նորոգ-ման ծառ. օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվ. համար

60,000
(գործակից-3)

87,500

6

թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրակ. թույլտվ. համար

50,000
(գործակից-3)

50,000

7

ոգելից և ալկ. խմիչքների արտ. վաճառքի թույլտվ. համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմ. դեպքում

համաձայն հավելվածի

8

ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շին. ներuում վաճառքի կազմ. դեպքում

համաձայն հավելվածի

9

բացoթյա առևտրի կազմակերպ-ման թույլտվության համար

350
(գործակից-3)

500

10

առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճ-խաղերի կազմ. oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխ. թույլտվ. համար

   

ա

առևտրի օբյեկտների համար

5,000-50,000
(գործակից-5)

120,000

բ

հանր. սննդի և զվարճանքի համար

25,000-100,000
(գործակից-10)

250,000

գ

բաղնիքների համար

200,000-500,000
(գործակից-3)

1,400,000

դ

խաղատների համար

500,000-1,000,000
(գործակից-3)

3,000,000

ե

շահումով խաղերի համար

250,000-500,000
(գործակից-3)

1,500,000

զ

վիճակախաղերի համար

100,000-150,000
(գործակից-3)

450,000

11

հանրային սննդի կազմ. և իրացման թույլտվության համար  

համաձայն հավելվածի

12

տնային կենդանիներ պահելու թույլտվության համար

5,000
(գործակից-3)

5,000

13

արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար

   

ա

մինչև 20 տոկոս ալկոհոլային խմիչքի համար

2,000
(գործակից-3)

2,500-3,500

բ

թունդ ալկոհոլային խմիչքի համար

3,500
(գործակից-3)

4,000-7,000

գ

այլ արտաքին գովազդի համար

1,500
(գործակից-3)

2,000-2,625

6,000-7875

դ

սոցիալական գովազդի համար

0
(գործակից-3)

0

ե

դատարկ գովազդային վահանակների համար

տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի

25 %-ի չափով

500-656

զ

իր կազմակերպության գովազդը տարածող գովազդակրի համար

տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի

10 %-ի չափով

200-262

14

Երևանի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվ. համար

100,000
(գործակից-3)

300,000

15

մարդատար-տաքuու  ծառայություն իրականացնելու թույլտվության համար

10,000
(գործակից-3)

10,000

16

քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատ. ծառ. իրականաց-ման և (կամ) մատուցման թույլտվության համար

500,000
(գործակից-3)

1,500,000

17

մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործ-ման թույլտվության համար

3հա-5հա-2,500,000

5հա-7հա -5,000,000

7հա-10հա-7,000,000

10հա-ից ավել-10,000,000

(գործակից-3)

3հա-5հա-5,000,000

5հա-7հա -10,000,000

7հա-10հա-14,000,000

10հա-ից ավել-20,000,000

18

տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվ. համար

50,000 – 300,000

(գործակից-3)

300,000

19

սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլվ. համար

   

ա

կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար

30,000-50,000

(գործակից-3)

150,000

բ

հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար

300,000-500,000

(գործակից-3)

1,500,000

20

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար

50,000

(գործակից-3)

50,000

21

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար՝ մեկ անձի համար՝ օրական

500

(գործակից-3)

500

  • Քննարկվել է

    11.11.2020 - 26.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

26.11.2020 11:09

Հանրային քննարկումների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7833

Տպել