ԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԸՍՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԻ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԸՍՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԻ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1097-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ոստիկանության հետ համատեղ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի «Գյուղերի ցանկը՝ ըստ բնակչության քանակի, հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն օրենքի 6-րդ հոդվածի և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-323-Ն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան անհրաժեշտություն է առաջացել սահմանել գյուղական բնակավայրերի ցանկը՝ ըստ բնակչության թվաքանակի:
-
Քննարկվել է
06.11.2020 - 30.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 7954
Տպել