ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- նոյեմբերի 2020 թվականի №--Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների՝
- 1.1 կետի վերջին նախադասությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախս՝ էլեկտրոնային ճշտիչով հագեցած հաշվառքի սարքով գրանցված, հաշվարկային ամսվա համար բնական գազի ծախս:».
- 4․1 կետի 2-րդ նախադասությունում «տարածքի արտաքին պատին հնարավոր ամենամոտ կետում» բառերը փոխարինել «տարածքը եզրափակող կառուցվածքի՝ արտաքինից, տեղակայման համար հնարավոր ամենամոտ մասում» բառերով․
- 4․1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․
«Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում առևտրային հաշվառքի սարքերը սույն կանոնների 4.6 կետի «գ» ենթակետի համաձայն պետք է համալրվեն բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով։ Բնակիչ-բաժանորդների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում առևտրային հաշվառքի սարքերը բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով կարող են համալրվել բաժանորդների նախաձեռնությամբ և միջոցներով։ Շահագործվող առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի Էլեկտրոնային ճշտիչների տեսակների ցանկը մատակարարը հրապարակում է իր կայքում։ Բաժանորդների կողմից (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) բնական գազի սպառման պայմանների կամ ծախսային ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված առևտրային հաշվառքի սարքերի տեսակի կամ տիպաչափի փոփոխության դեպքում առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, տիպաչափի փոփոխության ծախսերը կրում է բաժանորդը:».
- 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ՝ սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը՝ անկախ դրա պատկանելությունից, կրում է մատակարարը: Բնակիչ-բաժանորդի համար նախատեսված առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ինչպես նաև դրա տեղակայման նպատակով մինչև 5.0 գծամետր գազամատակարարման ցանցի ընդլայնման համար կառուցվող մուտքագծի ծախսերը կրում է մատակարարը, իսկ ԳՄՕԿ-ով սահմանված դեպքում՝ բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը կրում է բաժանորդը։ Կազմակերպությունների դեպքում՝ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ինչպես նաև նոր բաժանորդ դառնալու դեպքում բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը կրում է կազմակերպությունը։ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերը կատարվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով։»․
- 4.6 կետի «գ» ենթակետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մատակարարի կողմից տեղադրվող առևտրային հաշվառքի սարքը պետք է համալրված լինի առնվազն 30 օր հիշողություն ունեցող գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով, և բաժանորդը առևտրային հաշվառքի սարքը չի համալրել էլեկտրոնային ճշտիչով:».
- 4.9 կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա ընթացքում հաշվառված գազի քանակների հանրագումարի ու տվյալ բաժանորդի սպառողական խմբին համապատասխան, առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով:».
- 4․12.1 կետի «ա» ենթակետի բանաձևում «ԱՏօր3» բառը փոխարինել «ԱՏօր2» բառով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կետի «ա» ենթակետի նախավերջին պարբերությունը.
- 4.12.1 կետի «բ» ենթակետում «ԱՏօր4»-ի սահմանման մեջ և բանաձևում «ԱՏօր4» բառը փոխարինել «ԱՏօր3» բառով.
- 5.4 կետի և 7.8 կետի 1-ին նախադասության «կնքել» բառը փոխարինել «փակել և կնքել» բառերով, «չգտնվող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բացակա» բառերով.
- 6.1 կետում «ցուցմունքների» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսերի)» բառերով, իսկ «կազմակերպություն է» բառից հետո՝ «և եթե վերջինս առևտրային հաշվառքի սարքը չի համալրվել էլեկտրոնային ճշտիչով» բառերով.
- 6.2 և 8.2 կետերում բոլոր հոլովաձևերով «ցուցմունք» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախս)» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.
- 8.1 կետում «ցուցմունքների» բառերից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսի)» բառերով, իսկ «ենթակա չէ» բառերից հետո՝ «, եթե վերջիններս առևտրային հաշվառքի սարքը չեն համալրել էլեկտրոնային ճշտիչով» բառերով.
- 8.3 կետի 3-րդ ենթակետում «ցուցմունքները» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսերը)» բառերով:
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ 1-ի, 3-րդ, 5-րդ 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերը՝ 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
-- նոյեմբերի 2020թ.
-
Քննարկվել է
05.11.2020 - 21.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 1911
Տպել