Հիշել նախագիծը

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ ________ 2020 թվական N ______-Ն

 

«———» ————— 2020թ․                                                                                             

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
           Վարչապետ                                                                 Ն. Փաշինյան

 


Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2020 թվականի _______ ___-ի N _____-Ն որոշման

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

 

  1. Սույն հավելվածով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։
  2. Սույն կարգի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին, Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերով։
  3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ու ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները կարող են օգտագործվել առանձնահատուկ դեպքերում բնակչության պաշտպանության նպատակով`
  • բնակչության պատսպարում և տարահանում․
  • փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների իրականացում․
  • բնակչությանկենսաապահովման միջոցառումների իրականացում և այլն։
  1. Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը և այլ միջոցները կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ:
  2. Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը և այլ միջոցները օգտագործվում են համապատասխան գույքի և այլ միջոցների սեփականատիրոջ և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
  3. Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը և այլ միջոցները օգտագործվում են ընդունման-հանձնման ակտով (Ձև), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեխնիկական վիճակի մասին ակտ, որոնք կազմվում են երկու օրինակից և ստո­րագրվում գույքը և այլ միջոցները սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի (ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից լիազորված անձի) ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից:
  4. Գույքի և այլ միջոցների ընդունման-հանձնման կետ հասցվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջոցների հաշվին:
  5. Օգտագործվող գույքը և այլ միջոցները վերադարձվում է տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` գույքը և այլ միջոցները օգտագործման նպատակով կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին կամ ընդունման-հանձնման ակտին համապատասխան՝ հաշվի առնելով գույքի և այլ միջոցների օգտագործման արդյունքում դրանց բնական մաշվածության աստիճանը:
  6. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքի և այլ միջոցների օգտագործման ընթացքում, ինչպես նաև մինչև գույքի և այլ միջոցների վերադարձը սեփականատիրոջը, դրանց հասցված նյութական վնասի համարժեք փոխհատուցումն իրականացվում է սույն կարգի 5 – րդ կետով նախատեսված պայմանագրի հիման վրա:

 

Ձև

Ա Կ Տ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

                                                                                                    - ը՝

(արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության ոլորտի պատասխանատու պետական մարմինը)

 ի դեմս                                                                                                                                                          - ի,

                                                                                  (պաշտոնը, անունը, ազգանունը)

 մի կողմից (այսուհետ` ընդունող), և

 

                                                                           - ը՝

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 ի դեմս                                                                                                                                                               - ի,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

մյուս կողմից (այսուհետ` հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան հանձնողը հանձնեց, իսկ ընդունողն ընդունեց հետևյալը գույքը և(կամ) այլ միջոցները.

NN

ը/կ

Գույքի և (կամ) այլ միջոցի անվանումը

Գույքի և (կամ) այլ միջոցի վիճակը

Գույքի և (կամ) այլ միջոցի քանակը

1.

 

 

 

2.

 

 

 

 

                

                          Հանձնեց                                                                                    Ընդունեց

_________________________________________________                     _________________________________________________

      (ֆիզիկական անձի ազգանունը, անունը,                                                       (պատասխանատու պետական մարմինը)               

_________________________________________________                     _________________________________________________

հայրանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան,

_________________________________________________                     _________________________________________________

երբ և ում կողմից է տրվել, իրավաբանական անձի                                              

_________________________________________________                     _________________________________________________

                            անվանումը)                                                                                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

_________________________________________________                     _________________________________________________

               (պաշտոնը, անունը, ազգանունը)                                                          

_________________________________________________                     _________________________________________________

                                                                                                                                                (ստորագրությունը)

_________________________________________________                                                                                                 Կ.Տ.

                        (ստորագրությունը)

                                                                      Կ.Տ.

                       

                      ___________________________20____թ.                                      ____________________________20____թ.

 

  • Քննարկվել է

    03.11.2020 - 18.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10032

Տպել