Հիշել նախագիծը

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »  «                 »  2020 թվականի N ...... -Ն

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Սահմանել՝ շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

                 -ի N       -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

 

1.Սույն կարգով սահմանվում են շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (այսուհետ` շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործում) հետ կապված հարաբերությունները:

2․ Պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկան և օբյեկտները շահագործումից հանվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 787-Ն հրամանի համաձայն ։

  1. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործում՝ տիեզերական տեխնիկայի և օբյեկտների կյանքի ցիկլի վերջին փուլ, որն իրենից ներկայացնում է կազմակերպա-տեխնիկական միջոցառումների և տեխնոլոգիական գործընթացների համակարգ, որի նպատակն է ֆիզիկապես մաշված լինելու, ռեսուրսները սպառելու, օգտագործման ժամկետը լրանալու պատճառով շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների ապամոնտաժումը, վերամշակումը, մշակումը՝ որպես երկրորդական նյութեր։

2)տեխնիկական միջոցներ` ցանկացած տեսակի (մեխանիկական, էլեկտրական, էլեկտրամագնիսական, էլեկտրոնային) սարքեր և սարքավորումներ, որոնք տիեզերական համակարգերի և տիեզերական հրթիռային համալիրների բաղկացուցիչ մասեր են և ապահովում են դրանց բնականոն գործունեությունը շահագործման բոլոր փուլերում:

4․ Շահագործումից հանվելուց հետո օգտագործման ենթակա են.

1) տիեզերական տեխնիկան և օբյեկտները, համապատասխան մակետները,  հետազոտական և (կամ) փորձարկումային տեխնիկական միջոցները, որոնք շահագործումից հանվել են օգտագործման երաշխիքային ժամկետներն ավարտվելու պատճառով,

2)վերակառուցման կամ հիմնանորոգման ընթացքում դուրս գրված տեխնիկական միջոցները,

3) դուրս գրված տեխնիկական միջոցների նյութերը, դետալները, առանձին մասերը,    

4) արտադրական գործարաններում տեղակայված սարքավորումները, որոնք դուրս են գրվել հետագա շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով:

  1. Շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հիմքերն են.

1) նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով սահմանված շահագործման ժամկետի ավարտը,

2) ֆիզիկական մաշվածությունը (մինչև ծառայության ժամկետի ավարտը),

3) հնացած կամ ռեսուրսները սպառած սարքավորումների պլանային փոխարինումը,

4) անբարենպաստ կլիմայական գործոնների, բնական աղետների, հրդեհների ազդեցության պատճառով վերանորոգման և վերականգնման աշխատանքների տնտեսապես  աննպատակահարմարությունը,

5) հիմնական նպատակային օգտագործման անհրաժեշտության բացակայությունը։

  1. Շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նյութերը, դետալները, հանգույցները, առանձին մասերը և կառուցվածքային տարրերը կարող են օգտագործվել որպես.

      1) արդյունաբերական արտադրանք և տնտեսության լայն սպառման ապրանքներ,

      2) վերանորոգման, արդիականացման և (կամ) նոր արտադրության տեխնիկական միջոցներ,

      3) պահուստային արտադրանք և սարքեր,

      4)լաբորատոր սարքավորում՝ ուսումնական հաստատությունների և տիեզերական արդյունաբերության մասնագետների վերապատրաստման ուսումնական կենտրոնների համար:

 

 

  • Քննարկվել է

    03.11.2020 - 18.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6202

Տպել