ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N468Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
հոկտեմբերի 2020 թվականի N ---Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N468Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու մասին» N468Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 15-րդ կետից հանել «(7 821 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(424 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(0,785 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,406 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,580 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(0,757 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» և «(1,344 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» բառերը:
2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով.
«15.1. Սույն կարգի 15-րդ կետում նշված ծառայությունների վճարների a1-a7 մեծությունները ընդունվում են սույն կետի N1 աղյուսակում ամրագրված վճարներին հավասար.
Աղյուսակ N1
(առանց ավելացված արժեքի հարկի)
N |
Մեծությունը |
Վճարի չափը |
1. |
a1 |
7 930 դրամ/ամիս |
2. |
a2 |
430 դրամ/ամիս |
3. |
a3 |
0,796 դրամ/կՎտժ |
4. |
a4 |
1,426 դրամ/կՎտժ |
5. |
a5 |
1,602 դրամ/կՎտժ |
6. |
a6 |
0,768 դրամ/կՎտժ |
7. |
a7 |
1,363 դրամ/կՎտժ |
»։
- Հավելվածի 16-րդ կետում «հավասար» բառից հետո լրացնել «սույն կետի» բառերով, իսկ N1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
|
«Աղյուսակ N1
դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի) |
|
N |
Սպառողի |
Սպառողի ենթակայանի |
Սպառողի |
1. |
6 (10) կՎ |
89 217 |
16 522 |
2. |
35 կՎ |
356 867 |
28 087 |
3. |
110 կՎ |
713 734 |
29 739 |
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
-
Քննարկվել է
29.10.2020 - 14.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 5385
Տպել