Հիշել նախագիծը

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի մարտի 6-ին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը: Վերոգրյալով պայմանավորված մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը:

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է, որ քննությունն իրականցնում է ՀՀ վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը:  Սահմանվում են հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը, քննության ժամկետը:  Միաժամանակ նախատեսվում է որ, քննությունը նպատակ չունի ճանաչել մեղավորներին և որոշել նրանց պատասխանատվության աստիճանը և քննության գործընթացն իր մեջ ներառում է տեղեկատվության հավաքում և վերլուծություն, անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, պատահարի պատճառների բացահայտում, հաշվետվության և եզրակացության կազմում:

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության հետ կապված հարաբերությունները:

 

  • Քննարկվել է

    29.10.2020 - 13.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6005

Տպել