Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2020 թվականի N –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 33.1-33.6-րդ կետերով.

«33.1. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն կարգի համաձայն նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նոր ծնված երեխայի մյուս ծնողին, եթե՝

1) նոր ծնված երեխայի ծնողները ունեն գրանցված ամուսնություն.

2) նոր ծնված երեխան և նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնված երեխաները և զավակները սերված են նույն ծնողներից (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրներն են)՝ երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստը նշանակված լինելու դեպքում։

33.2. Սույն կարգի 33.1-ին կետում նշված դեպքում նոր ծնված երեխայի ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմումը ներկայացնող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում),

բ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է),

գ. նպաստի գումարը վճարելու համար այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը (եթե գումարը դեռ չի փոխանցվել բանկ).

դ. նշում այն մասին, որ տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում.

2) Ծնողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

3) ամուսնության վկայականը կամ երեխաների (զավակների) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի կամ զավակի ծննդյան վկայական կամ երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ կամ դատարանի վճիռ, որով հաստատվել է երեխայի (զավակի) սերման փաստը), եթե դրանց լուսապատճեններն առկա չեն նպաստի գործում:

33.3. Սույն կարգի 33.2-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել նպաստը վճարելը և դրա մասին տեղեկացնել դիմումը ներկայացնող ծնողին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) վճարել նպաստը դիմումը ներկայացնող ծնողին։

33.4. Սույն կարգի 33.3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում տարածքային բաժինը մերժում է նպաստը վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը (առկա տեղեկատվությունը) բավարար չէ նպաստը դիմող ծնողին վճարելու համար:

32.5. Սույն կարգի 33.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում նպաստը դիմումը ներկայացնող ծնողին վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ծառայությունը ծնողի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնում է բանկին:

32.6. Սույն կարգի 33.1-ին կետում նշված դեպքում նպաստը վճարվում է ընդհանուր կարգով:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ներկայացրած դիմումների վրա:
  • Քննարկվել է

    29.10.2020 - 16.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5820

Տպել

Առաջարկներ`

Narine Grigoryan

30.10.2020

Նախագծի 1-ի կետով լրացվող 33․1-ով իմպերատիվ նախատեսվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նոր ծնված երեխայի մյուս ծողին, եթե՝ նոր ծնված երեխայի ծնողներն ունեն գրանցված ամուսնություն։ Ըստ տարածքային բաժին ներկայացվող փաստաթղթերի ցանկի (33․2 կետ 3-րդ ենթակետ)՝ պահանջվում է նաև դիմումին կից ներկայացնել ամուսնության վկայականը կամ (եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը (Նորմատիվ իրավական ակտերի օրենք, 16-րդ հոդված, 2-րդ մաս)) երեխաների սերման փաստը հաստատող փաստաթղթեր,․․․․․։ Այս պարագայում անհասկանալի է տարածքային մարմինը նպաստը վճարելու կամ մերժելու որոշումը կայացնելիս ինչ նորմով է առաջնորդվելու (օրինակ հայրության ճանաչման վկայականն արդյո՞ք հիմք չէ դիմումը ներկայացրած ծնողին (մոր) նշանակաված սակայն չվճարված նպաստը վճարելու համար։

Տեսնել ավելին