Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ի գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հաշվի առնելով «Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի հետ իրականացված բազմաթիվ քննարկումները, ինչպես նաև՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնելու վերջինիս գործունեությունը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի՝ ավելացվում է հոգաբարձուների խորհրդի կազմը և հստակեցվում կազմում ընդգրկվող պետական մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների անվանացանկը, ինչպես նաև վերջիններիս կողմից հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար ներկայացվող հավակնորդների քանակը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի «Աուտիզմի ազգային հիմնադրամ»-ի բնականոն գործունեությունը:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդուն­մամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.10.2020 - 10.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6281

Տպել