ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքեր, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի կոմիտեին են տրամադրվում ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 680-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ներկայացված տեղեկությունների հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացվում է շենքերի, շինությունների կադաստրային գնահատություններ, որոնց վերաբեերյալ տեղեկությունները տրամադրվում են հաշվառող մարմնին։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջից, և պայմանավորված է 2021 թվականի հուվարի 1-ից ուժի մեջ մտնող «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանեելու մասին» ՀՀ օրենքով։ Համաձայն սույն օրենքի անշարժ գույքի կադաստրային արժեքը ձևավորվելու է հողամասի և (կամ) դրա բարելավումների՝ շինությունների կադաստրային արժեքների հանրագումարից և ներկայումս գործող գույքահարկն ու հողի հարկը փոխարինվելու են անշարժ գույքի հարկով։
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անշարժ գույքի կադաստր վարող մարմնին կտրամադրվեն հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները։ Տրամադրված տեղեկությունների հիման վրա անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կիրականացվեն անշարժ գույքի կադասստրային գնահատություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն հարկ հաշվառող մարմիններին՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելու համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անշարժ գույքի կադաստր վարող մարմնին կտրամադրվեն հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները։ Տրամադրված տեղեկությունների հիման վրա անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կիրականացվեն անշարժ գույքի կադասստրային գնահատություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն հարկ հաշվառող մարմիններին՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելու համար։
-
Քննարկվել է
16.10.2020 - 31.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 5943
Տպել