Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայություն անցնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀO-222-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթների կիրառումն ապահովելու հանգամանքով, որոնց համաձայն հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշման նախագծի ներկայացումը բխում է նաև ՀՀ վարչապետի -.-.2017թ. N -Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀO-222-Ն ՀՀ օրենքի ընդունումը զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում գործում էր ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման համակարգը` ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի N 393-Ն որոշմամբ սահմանված կարգով: Նշված համակարգը ժամանակի ընթացքում իրեն չի արդարացրել` ուսման համար կատարված ծախսերի հաշվարկման ընդհանուր մեթոդաբանության բացակայության պատճառով, քանի որ ռազմական կրթությունն իրականացվում է թե պաշտպանության նախարարության ենթակայության ռազմաուսումնական հաստատություններում, և թե օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում: Արդյունքում խնդիրներ էին առաջանում թե ուսման ծախսերի հաշվարկման, և թե զինվորական ծառայությունից արձակելիս օրենքով սահմանված ժամկետների չպահպանման հետ կապված, ինչը հանգեցնում էր զինծառայողների կողմից գործընթացը դատական կարգով վիճարկելու պրակտիկայի անընդհատ ավելացման: Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն ներդրվել է պարտավորության չկատարման համար օրենքով սահմանված տուժանքի ինստիտուտը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինվորական ծառայության պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց ծագող իրավական հետևանքի կիրառման թափանցիկ, չափելի և արդյունավետ մեխանիզմի կենսագոյության ապահովմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով սահմանվում են զինծառայողներին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման, տուժանքի չափերի հաշվարկման և զինծառայողին ներկայացման, տուժանքը զինծառայողի կողմից վճարելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
- Ակնկալվող արդյունքը
Ապահովել զինվորական ծառայության պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց ծագող իրավական հետևանքի կիրառման թափանցիկ, չափելի և արդյունավետ մեխանիզմի ստեղծումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը 2017 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Քննարկվել է
07.02.2017 - 22.02.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 10078
Տպել