ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________________ 2020 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման, ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերը և հավաստագրերի ձևերը հաստատելու մասին» N706-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետում «արտահանող երկրի» բառերից հետո լրացնել «օրենսդրությամբ կամ» բառերը, իսկ «անհրաժեշտությամբ» բառից հետո լրացնել «կամ պահանջով» բառերը,
բ. 7-րդ կետում «լրացնում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված» բառերը,
գ. 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.»
դ. 10-րդ կետի 5-րդ ենթակետում «վավերացված» բառից հետո լրացնել «թվով երկու» բառերը,
ե. լրացնել նոր 10.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում, նոր հավաստագրի հաստատման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև․
ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ,
բ) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն՝ մատակարարումն չիրականացնելու վերաբերյալ:»,
զ. 11-րդ կետում «էլեկտրոնային եղանակով» բառերից հետո լրացնել «՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»,
է. լրացնել նոր 11.1-րդ և 11.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«11.1 Լիազոր մարմնի կողմից հավաստագրի հաստատման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին՝ կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:»,
«11.2 Սույն կարգի 11.1 կետով սահմանաված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է դիմումատուին:»,
ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի կամ կեղծ լինելու դեպքում՝ լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումը ստանալու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք։»,
թ. 13-րդ կետում «մարմինը մերժում է հավաստագրի հաստատումը» բառերը փոխարինել «մարմնի որոշմամբ հավաստագրի հաստատումը մերժվում է,» բառերով,
ժ. 13-րդ կետի 1-ին ենթակետում «կեղծ են» բառից հետո լրացնել «կամ թերի,» բառերը,
ժա. 13-րդ կետը լրացնել նոր 3-րդ և 4-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«3) Դիմումատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը,
4) 10․1-րդ կետի բ) ենթակետով պահանջվող փաստաթղթերի բացակայության դեպքում։»,
ժբ. 14-րդ կետում «երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հաստատում է ներկայացված հավաստագրերից մեկ օրինակը և այն փոխանցում է դիմումատուին։ Դիմումատուի կողմից ներկայացված հավաստագրերից» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն հաստատվում են ներկայացված հավաստագրերը, որոնցից մեկ օրինակը փոխանցվում է դիմումատուին,:» բառերով,
ժգ. լրացնել նոր 14.1-րդ և 14.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«14.1. Հավաստագրի հաստատումը մերժելու դեպքում՝ լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով մերժման հիմքերը:»,
«14.2. Հավաստագիրը գործում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով:»:
2) Որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետում «պայմանավորված է» բառերից հետո լրացնել «արտահանող երկրի օրենսդրությամբ կամ» բառերը,
բ. 7-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված» բառերը,
գ. 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.»
դ. լրացնել նոր 7․1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«7․1. Լիազոր մարմնի կողմից տրամադրված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում, նոր հավաստագրի տրամադրման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև․
ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ,
բ) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն՝ մատակարարումն չիրականացնելու վերաբերյալ:»,
ե. 8-րդ կետում «էլեկտրոնային եղանակով» բառերից հետո լրացնել «՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։» բառերով, ինչպես նաև լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»,
զ. լրացնել նոր 8.1-րդ և 8․2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«8.1․ Լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակաով, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին՝ կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման նպատակով:»,
«8.2․ Սույն կարգի 8.1 կետով սահմանաված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է դիմումատուին:»,
է. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի կամ կեղծ լինելու դեպքում՝ լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք։»,
ը. 10-րդ կետում «մարմինը մերժում է հավաստագրի տրամադրումը» բառերը փոխարինել «մարմնի որոշմամբ հավաստագրի տրամադրումը մերժվում է,» բառերով,
թ. 10-րդ կետի 1-ին ենթակետում «կեղծ են» բառից հետո լրացնել «կամ թերի» բառերը,
ժ. 10-րդ կետը լրացնել նոր 3-րդ և 4-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«3) Դիմումատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը,
4) 7․1-րդ կետի բ) ենթակետով պահանջվող փաստաթղթերի բացակայության դեպքում։»,
ժա. 11-րդ կետում «երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը տրամադրում է» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն տրամադրվում է» բառերը,
ժբ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Հավաստագիրը տրամադրվում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով:»,
ժգ. լրացնել նոր 14.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«14.1. Հավաստագրի տրամադրումը մերժելու դեպքում՝ լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով մերժման հիմքերը:»։
3) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի Ձև N 1-ը լրացնել նոր 10-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ՝
«10․ Հավաստագրի գործողության ժամկետ՝ -----------------------------------
10․ Period of validity of certificate՝ ------------------------------------- »,
իսկ Ձև N 2-ում «Ուժի մեջ է ստորագրման պահից և տրվում է 6-ամսյա ժամկետով Valid during 6 (six) month from the date of signature» բառերը փոխարինել
«8․ Հավաստագրի գործողության ժամկետ՝ -----------------------------
8․Period of validity of certificate՝ ----------------------------------» բառերով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
08.10.2020 - 29.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5907
Տպել