Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշումը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի շարունակական զարգացման, համաշխարհային զբոսաշրջային շուկայում ճանաչելիության բարձրացման, մրցունակության ամրապնդման ու բարձրացման անհրաժեշտությունից ելնելով, այդ թվում` նպաստելով ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանն առաջացել է զբոսաշրջության ոլորտի նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն:
Ներկայումս համաշխարհային համաճարակի հետևանքով առաջացել են նոր մոտեցումների և միջոցառումների նախատեսում ուղղված նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2021-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։
Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2021-2030 ռազմավարությամբ նախատեսվում է բարձրացնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։
Ռազմավարությամբ առանձնացվել են Հայաստանում առավել ներուժ ունեցող զբոսաշրջության ձերը, սահմանվել են ոլորտի զարգացման գոտիները և կլաստերները, հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել զարգացման ուղղությունները և գործողությունների ծրագիրը, որը սահմանում է առաջնային և երկրորդական զարգացման ձևերը և դրա իրականացման միջոցառումները՝ նպաստելով գրավիչ և մրցունակ զբոսաշրջության առաջարկի կայացմանը:
Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.
- Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը
- զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը
- Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը
- ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը
- համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը
- զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից և ներառում է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների և տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն և խորհրդատվություններ:
Ռազմավարությունը մշակվել է մասնակցային գործընթացի արդյունքում՝ պետական և մասնավոր հատվածի, ոլորտի հիմնական գործընկերների և զբոսաշրջությամբ հետաքրքրված ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։
Տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն իրականացվել է 800 զբոսաշրջիկների, ինչպես նաև առավել ընդգրկուն 25 հարցումների միջոցով։
- Ակնկալվող արդյունքը
Մինչև 2030 թվականը ռազմավարության իրատեսական սցենարի իրականացման արդյունքում ընդհանուր տարեկան աճի տեմպի պահպանման պայմաններում ակնկալվում է հասնել հետևյալ զբոսաշրջության ցուցանիշներին․
- 4,3 մլն միջազգային զբոսաշրջային այցելություններ՝ 8% աճ
- 3,4 մլրդ ԱՄՆ դոլար զբոսաշրջային ծախսեր՝ 8% աճ
- 85․000 մշտական աշխատատեղերի ստեղծում՝ 6% աճ։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Քննարկվել է
06.10.2020 - 22.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Սպորտային տուրիզմ
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8169
Տպել