ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 , ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Երևանի Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Նշված ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից առաջ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Երևանի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսվում է կառուցել Իսակով պողոտա-Արշալունյաց պողոտա ճանապարհահատվածը: Իսակով-Արշակունյաց նախագծային ճանապարհահատվածը հանդիսանում է Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունը և կապող օղակ է հանդիսանում Իսակով և Արշակունյաց պողոտաների միջև: Նախագծող ընկերության կողմից մշակվել է ճանապարհի ծրագիծը և ճանապարհի լայնական կտրվածքի համապատասխան չափսերը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքները շարունակելու համար, ուստի ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա հատվածում գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու առաջարկությունը: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն՝ մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը ձեռքբերողն իրավունք ունի կառավարությանն առաջարկություն ներկայացնելու օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրման մասին: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Էջիս Ինթերնեյշնլ ընկերության կողմից՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի <<ԵԿՆ ԾԻԳ>> ՀՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի իրականացումը, որը կհանգեցնի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափման՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները: |
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
|
1 |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 273-Ն որոշմամբ սահմանվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում հանրային մասնակցության և փաստաթղթերի բացահայտման կարգը: Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվելու են հանդիպումներ տեղում. ներկայացվելու է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, միաժամանակ, տեղեկատվությունը տրամադրվելու է նաև հեռախոսով: |
-
Քննարկվել է
05.10.2020 - 21.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5773
Տպել