Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է մրցույթի և աճուրդի անցկացման միասնական մոտեցմամբ իրականացման անհրաժեշտությամբ։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում ամրագրված է, որ մրցույթի մասնակցության հայտերը բացելու նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերն ընդունելու վերջին oրվանից առնվազն 3 oր հետո:

Գործող օրենքում առկա է մրցույթի կազմակերպումն իրականացնելու համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց առկայության պայմաններում մրցույթներն անհարկի երկարաձգվում են, ինչը նշված գործընթացի վրա դրական ազդեցություն չի ունենում:

Մրցույթի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես նաև զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերից և լրացուցիչ քաշքշուկներից առաջարկվում է տվյալ հոդվածում կատարել փոփոխություն, մասնավորապես մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանելով մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ: Առաջարկությունը միտված է նաև նրան, որ աճուրդի և մրցույթի անցկացման պայմանները լինեն հավասարազոր։

Առաջարկն ընդունվելու դեպքում մրցույթի անցկացման գործընթացը ևս 3 օրով անհարկի չի ձգձգվի, քանի որ մրցույթային առաջարկները (հայտերը) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարներով, որոնք բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:

Հարկ եմ համարում նշել, որ կառավարությունն այսօր արդեն որդեգրել է այնպիսի մոտեցում, որ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգում անհրաժեշտ է հստակ ամրագրել մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան՝ կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, միասնական, ստանդարտացված և  օբյեկտիվ մոտեցումների լուծումների սկզբունքը։

Այս նպատակով էլ մշակվել է ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել միասնական քաղաքականության իրականացումը։

 Նախագծով առաջարկվող ժամկետային փոփոխությունների ընդունման արդյունքում մրցույթի իրականացման գործընթացը կկազմակերպվի առավել օպտիմալ և արդյունավետ:

 

  • Քննարկվել է

    05.10.2020 - 25.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի օտարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5760

Տպել