Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   2021   ԹՎԱԿԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Ընդունել ի գիտություն, որ


Հայաստանի Հանրապետության 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է ՝

ա. եկամուտների գծով` 1,718.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ.  ծախսերի գծով՝ 1,992.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ.  դեֆիցիտը (պակասուրդը)՝ 274.0 մլրդ դրամ.

Հայաստանի Հանրապետության համայնքների 2021 թվականի բյուջեները գնահատվում են՝

ա. եկամուտների գծով՝ 149.7  մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ.  ծախսերի գծով՝  149.7  մլրդ դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեն՝

 

Գումարը

(հազար դրամներով)

1.  Եկամուտների գծով

1,569,063,143.7

2.  Ծախսերի գծով

1,843,133,616.4

3. Դեֆիցիտը (պակասուրդը)

274,070,472.7 

 

Հոդված  3.  Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել միջոցներ հետևյալ աղբյուրներից.

 

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

274,070,472.7

այդ թվում`

 

Ա. Ներքին աղբյուրներ

355,369,151.7

Բ. Արտաքին աղբյուրներ

(81,298,678.9)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ 2021 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս  առաջնորդվել  12-ամսյա  գնաճի  4 +/-1.5  տոկոսային  կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը 2021 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետևյալ չափերով. 

Պետական բյուջեի եկամուտները

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

1,569,063,143.7 

այդ թվում`

 

Հարկային եկամուտներ և պետական տուրքեր

1,500,864,693.8

Պաշտոնական դրամաշնորհներ

23,233,542.7

Այլ եկամուտներ

44,964,907.2

 

Հոդված 7.  Սահմանել, որ՝

  • 2022 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ Կառավարություն) չի շարունակի 2021 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.
  • 2021 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.
  • Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ).
  • 2021 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66 140 դրամ.
  • յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.
  • համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2021 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում.
  • քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական մարմնի և պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից մուտքերը հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.
  • «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով, ըստ Կառավարության կանխատեսումների, 2021 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետևյալ ուղղություններին.

ա. պետական ներքին և արտաքին պարտքի մարում և սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ, 

գ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումներ,

դ. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ տարվա համար ստանձնած պարտավորություններ (բացառությամբ պետական պարտքի մարման և սպասարկման), որոնց չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ պայմանագրերով նման դեպքերի համար նախատեսված էական ֆինանսական և այլ պահանջների առաջացման.

  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ սույն կետում` մատակարարի) կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս գույքը ստացող պետական մարմինը կամ պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է տվյալ մատակարարին վճարել նշված գործարքի շրջանակում վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը (մատակարարը շրջանառության հարկ վճարող հանդիսանալու դեպքում՝ շրջանառության հարկի գումարը), ինչպես նաև գույքի ավելացված արժեքի հարկը չներառող օտարման արժեքի և հարկային հաշվառմամբ մնացորդային արժեքի դրական տարբերությունից հաշվարկվող և մատակարարի տարեկան գործունեության արդյունքում առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի մեջ ներառվող շահութահարկի գումարը` մատակարարի անունից վճարումը կատարելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին` որպես մատակարարի պարտավորության կատարում ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով կամ շրջանառության հարկի գծով.

  • պետական մարմինների համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  2-րդ հոդվածի 16-րդ  մասի «ա» ենթակետում նշված նպատակով բացված արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորվող ծախսային (ելքային) ծրագրերի գծով սույն օրենքով չնախատեսված ելքերի ֆինանս
  • Քննարկվել է

    02.10.2020 - 17.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11385

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

05.10.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարիների 2019-2020 թվականների որդեգրված քաղաքականությունը՝ ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հարձակումը մրցութային եղանակով շատ կարևոր և հրատապ է նախագծում նախատեսել դրույթ տվյալ գործընթացը արդիականացնելու և վերահսկողությունը ուժեղացնելու համար: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպես տվյալ բնագավառում լիազորված անձ, մշակի և ներդնի դրամաշնորհների հատկացման նոր էլեկտրոնային համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշումը չի կարող ապահովել ամբողջական թափանցիկությունը և վերահսկողությունը ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման մասով: Մասնավորապես, կատարված դիտարկումները բացահայտ ցույց են տալիս, որ ՀՀ պետական կառավարման գերակշռող մաս կազմող մարմինները չեն հրապարակում վերոգրյալ իրավական ակտով նախատեսված տեղեկատվությունը: Օրինակ. 36.1-րդ և 36.2-րդ կետերի պահանջների համապատասխան հրապարակել է միայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Մասնավորապես, հրապարակել է կնքված պայմանագիրը, ծախսերի նախահաշիվը, հաշվետվությունը և արձանագրությունը: Հարց է առաջանում, արդյոք ՀՀ կառավարություն որոշմամբ հաստատված պարտադիր կատարման նորմերը ունեն պոպուլիստական բնույթ, թե պարտադիր կատարման ենթակա են: Ուստի, ՀՀ գնումների գործընթացին համահունչ անհրաժեշտ է ներդնել դրամաշնորհների թե ուղակի ձևով կնքված պայմանագրերի, թե մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի մասով իրազեկման համակարգ: Բոլոր այս գործառույթների վերահսկողությունը և համակարգումը, ինչպես այն իրականացվում է ՀՀ գնումների գործընթացի ընթացքում, վերապահել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Համակարգի կարևորագույն տարր և վերահսկողությունը պետք է լինի սահմանափակումը ՀՀ գանձապետական համակարգով որևէ ֆինանսական միջոցների հատկացման բացառումը, եթե համակարգում ներբեռնված չեն վերոգրյալ ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը: Եվ կարևորագույն մաս, համակարգը պետք է լինի հանրային հասանելի, եթե կանխավ սահմանված չէ գաղտնիության սկզբունքները:

Տեսնել ավելին