ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
2020 թվականի մայիսի 6-ին ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել օրենքը, որի համաձայն բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները դասակարգվել են ըստ տեսակների, պայմանների և ձևերի, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված կարգավորումները, ինչպես նաև լիզենզիայի ձևաթղթերը համապատասխանեցնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների Օրենքով նախատեսված պայմաններին, միաժամանակ լիցենզավորման հայտի մերժման հիմքերում լրացվում են տեղում ուսումնասիրության ժամանակ առաջացող խոչընդոտների հետևանքով լիցենզիայի հայտի մերժման հիմքեր:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզավորման կարգի համապատասխանեցում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների Օրենքով նախատեսված պայմաններին և կլրացվեն լիցենզիա ստանալու հայտի մերժման հիմքերը:
-
Քննարկվել է
25.09.2020 - 11.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8236
Տպել