Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2020 թվականի N - L
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի n 369-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի ամբողջ տեքստում «գյուղատնտեսության նախարարություն» բառերը իր հոլովաձևերով փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն» բառերով՝ իր համապատասխան հոլովաձևերով, իսկ «գյուղատնտեսության նախարարին» բառերը՝ «էկոնոմիկայի նախարարին» բառերով,
2) Հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «25. Ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպությունը պետք է անասնաշենքը կառուցելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում անասնաշենքի շահագործման վերաբերյալ տրամադրի մասնագիտական խորհրդատվություն և իրականացնի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում։»,
3) Հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «26. Ծրագրին մասնակցության գործընթացը՝
- տնտեսավարողը պետք է Նախարարություն ներկայացնի.
ա. դիմում (Ձև N 2),
բ. անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
գ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքը վարձակալություն, անհատույց օգտագործում, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ(երի) համաձայնությունը (նոտարական վավերացմամբ),
ե. վերակառուցման դեպքում՝ վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները։
- դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն,
- սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղազննություն կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ,
- պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակելու դեպքում,
- պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը,
- պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը Նախարարություն է ներկայացնում՝
ա. անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից՝ ուսուցողական դասընթացներին մասնակցելու արդյունքում։ Դասընթացի ծրագիրը և վճարի չափը սահմանվում է Հիմնադրամի և Նախարարության միջև կնքվող պայմանագրով։ 2021 թվականի հունվարի 1-ից ուսուցողական դասընթացները կկազմակերպվեն և հավաստագիրը կտրամադրվի Նախարարության կողմից,
բ. Ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջներին համապատասխան,
գ. դիմումատուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք։
7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է Ծրագրին մասնակցելու պայմանագիր՝ տնտեսավարողի և Նախարարության միջև,
- Ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են՝ պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու, պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու և առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու, ինչպես նաև հինգ տարի Նախարարություն հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ և պայմանագրի դրույթները խախտելու դեպքում Ծրագրի շրջանակում տրամադրված փոխհատուցման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին դրույթները,
- սույն կետի 8-րդ ենթակետով նախատեսված հաշվետվությունը պետք է ներառի տնտեսության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝
ա. անասնագլխաքանակի՝ ըստ սեռահասակային կազմի,
բ. մթերատվության ցուցանիշների,
գ. տարածքում այլ նախաձեռնությունների,
դ. առաջիկա ծրագրերի վերաբերյալ։
10) ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Նախարարության կողմից։»,
4) Հավելվածի 27-րդ կետում «կառուցապատման (վերակառուցման) աշխատանքներն» բառերը փոխարինել «անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն (այդ թվում՝ վերակառուցման)» բառերով, իսկ «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
5) Հավելվածի 29-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
6) Հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30. Դիմումին կից ներկայացվում է՝
- 1-ին փուլի համար՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ (համաձայն Որոշման N 5 հավելվածի N 3-2-1 ձևի),
- 2-րդ փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)` համաձայն Որոշման N 5 հավելվածի N 3-1 ձևի, անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր։»։
7) Հավելվածի Ձև N 1-ը ուժը կորցրած ճանաչել,
8) Հավելվածի Ձև N 2-ում «(անձի անվանում/անձի անունը, ազգանունը» բառերից հետո լրացնել «, հասցեն, հեռախոսահամարները)» բառերը, կառուցել/վերակառուցել բառերից հետո լրացնել թեթև կոնստրուկցիայով/այլ տիպի (ընդգծել) բառերը, (ընդգծել) բառը փոխարինել (նշել) բառով, հանել □ այլ ձևի անասնաշենքի կառուցում (վերակառուցում) ______________անասնագլխաքանակի համար: և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և կարգավորումները տարածվում են որոշումը ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա, բացի սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի դրույթների, որոնց գործողությունը տարածվում է նաև նախկինում կնքված գործող պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
18.09.2020 - 04.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8751
Տպել