Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2020 թվականի N ...... -Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի, 22-րդ հոդված 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 3-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է

  1. Հաստատել՝

1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող  գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,

4) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող  գույքի օտարման (վաճառքի)  աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի։

  1. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բա­ցա­ռությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազ­մ­արդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պե­տական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձ­ն­ված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխա­տանք­ների կատարման համար), պետական ոչ առևտրային կազ­մա­կեր­պություն­ներին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) օտարվում է (այսուհետ՝ վաճառք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով։
  2. Սահմանել, որ պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) պետական գույքի վաճառքն իրականացնում է ելնելով հետևյալ սկզբունքներից.
  • պետական գույքի վաճառքի գործընթացում բոլոր մասնակից գնորդների համար հավասար հնարավորությունների ապահովում,
  • պետական գույքի վաճառքի գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովում, ինչպես նաև հանրային լայն շերտերին վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ տեղեկատվությունների իրազեկման արդյունավետ կազմակերպում,
  • պետական գույքի վաճառքի բնագավառում միասնական գնային քաղաքականության իրականացում,
  • վաճառքի կազմակերպման արդիական միջոցների ներգրավման շնորհիվ պետական գույքի վաճառքի գործընթացի արդյունավետության բարձրացում։
  1. Պետականգույքը ներկայացվում է վաճառքի հետևյալ պայմանների դեպքում.

1) անշարժ գույքի դեպքում՝ եթե

ա. այն հիմնավորված է, ապահովում է որոշակի խնդրի արդյունավետ լուծում, չի խաթարում պետական մարմինների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը. կամ

 բ. պետական գույքը վաճառվում է ներդրումային ծրագրերի իրականացման և պետական ու համայնքային բյուջեների մուտքերի ավելացման նպատակով, կամ

 դ. պետական գույքի վաճառքը նախատեսված է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով,

2) պետական շարժական գույքի դեպքում (բացառությամբ՝ տրանսպորտային միջոցների)՝ եթե օպտիմալացման արդյունքում պետական մարմնի կամ կազմակերպության առաջարկությամբ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող գույքն ունի  70 տոկոսից ավելի մաշվածք, իսկ տրանսպորտային միջոցների համար` 50 տոկոսից ավելի մաշվածք (բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառելու նպատակով գույքը հանձնվում է լիազոր մարմին):

  1. Պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտերով (Հայաս­տանի Հանրապե­տության կառավարության որոշում կամ լիազոր մարմնի ղեկավարի հրա­ման) նախատեսված լինելու դեպքում՝ պետական գույքի վաճառքը կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջո­ցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվա­կանի մարտի 26-ի N 395-Ն որոշման։
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝

1) պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի համար հավանական գնորդների կողմից ներկայացվող գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևը,

2) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության կարգը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

ԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը և օգ­տագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)) կամ ուղղակի եղանակով օտարելու (վաճառելու) (այսուհետ՝ վաճառք) հետ կապված հարաբերությունները։
  3. Սույն կարգը չի տարածվում «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գույքի վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա:
  4. Պետական գույքի վաճառքն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա, ընդ որում.

1) պետական անշարժ գույքն վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին և տվյալ  գույքի  վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.

2)  հրապարակային սակարկություններով վաճառման ներկայացնելիս՝

ա. ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ  գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ.

բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն,

3) շարժական գույքն ուղղակի եղանակով ներկայացվում է վաճառքի, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

  1. Շարժական, ինչպես նաև պետական անշարժ գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով սահմանված կարգով, եթե վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
  2. Պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:
  3. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
  4. Վաճառքի ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող և վաճառվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայականմեթոդով գնահատման կարգը հաստատելու մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով, «Գույ­քի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում կամ որա­կավորում ունեցող անկախ գնահատողի կողմից:
  5. Պետական գույքի գնահատման համար պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի կողմից ներկայացվում են.

1) անշարժ գույքի դեպքում՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրվող անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի տարածագնահատման գոտիականության գործակցի, հողամասի 1 քառ. մետրի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկանքը, անշարժ գույքի զբաղեցրած հողատարածքը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ համապատասխան համայնքի կողմից տրված տեղեկանքը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը)։

2) շարժական գույքի դեպքում՝ անվանումը, գույքի տեսակը, արտադրման տարեթիվը, տեղեկանք՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ տեխնիկական անձնագրի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի դեպքում՝ տեխնիկական անձնագրի պատճենը, տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրություն կամ տեղեկանք տրանսպորտային միջոցը գրավի կամ արգելանքի առարկա չհանդիսանալու մասին։

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

  1. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, նույն որոշմամբ հաստատված, շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարի ներկայացմամբ, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ կազմակերպության, ընկերության և հիմնադրամի վերադաս պետական մարմնի համաձայնությամբ, բացառությամբ եթե՝

1) տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում,

2) օգտագործվում է կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան,

3) լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում առաջարկվել է ներկայացնել վաճառքի,

4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ անշարժ գույքի վաճառքի կազմակերպման ճանապարհով նպատակ ունի լուծել որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ։

  1. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, նույն որոշմամբ հաստատված, շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական ու պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի հրամանով, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ կազմակերպության, ընկերության և հիմնադրամի վերադաս պետական մարմնի համաձայնությամբ, բացառությամբ եթե՝

1) տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում,

2) օգտագործվում է կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան,

3) լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում առաջարկվել է ներկայացնել վաճառքի։

Ընդ որում, շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի (միավորի) վաճառքն իրականացվում է աճուրդով` սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգով։

  1. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետում նշված իրավական ակտերըպետք է ներառեն տեղեկություններ`

1) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին,

2) վաճառքի ձևի, վաճառքի գնի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին,

3) հիմնական միջոցն աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (կամ մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը չի կարող նվազեցվել վերջին կազմակերպված աճուրդի (կամ մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոս),

4) հիմնական միջոցն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների և գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին,

5) այլ տվյալների մասին:

  1. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է լիազոր մարմինը, սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված կարգերով:
  2. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վաճառվող գույքին համապատասխան՝ պետական մարմինը, կազմակերպությունը, ընկերությունը կամ հիմնադրամը լիազոր մարմին են ներկայացնում`

1) վաճառքի ենթակա գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական և հաշվեկշռային արժեքները` արտահայտված դրամով,

2) տեղեկություններ վաճառվող գույքի տեխնիկական վիճակի, ինչպես նաև դրանց հետ աճուրդի (մրցույթի) մասնակիցներին ծանոթացնելու օրերի, ժամերի և վայրի մասին,

3) այլ տեղեկություններ` պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի հայեցողությամբ:

  1. Գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
  2. Գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան (ավելի ցածր գին) նախատեսված չէ:
  3. Աճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով ավելի փոքր չափ չի սահմանվել:
  4. Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքը չի կարող շարունակվել գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:
  5. Աճուրդի (կամ մրցույթի) գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում լիազոր մարմինն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում է գույքի աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:
  6. Պետական մարմիններին ամրացված վաճառքի ենթակա շահագործման համար պիտանի շարժական գույքը՝ սույն կարգի պահանջների համապատասխան վաճառքն ամբողջությամբ կազմակերպելու (գնահատում, աճուրդի կազմակերպում) և իրականացնելու համար տեղափոխվում է լիազոր մարմնի կողմից նախատեսված տարածք՝ գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով։ Իսկ այն տրանսպորտային միջոցները, որոնք շահագործման համար ոչ պիտանի և ենթակա են տեղափոխման հատուկ միջոցների՝ քարշակի օգտագործմամբ, դրանց պահառությունն իրականացնում է գույքն օգտագործող պետական մարմինը՝ սույն որոշման պահանջներին համապատասխան մինչև գույքի վաճառքի գործընթացի ավարտը։
  7. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

1) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս, չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում,

2) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

  1. Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով նման բան նախատեսված է, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոսի չափով:
  2. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չվաճառվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետությա
  • Քննարկվել է

    16.09.2020 - 05.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7115

Տպել