Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-------------------------2020թ. N ______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) 11-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) նույնականացման քարտ,»,
2) կանոնադրության 11-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում՝ ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր,»,
3) կանոնադրության 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետ.
«11.1. 16 տարին լրացած անձը նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում անձնագիր ստանալու համար վճարում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով:»,
4) կանոնադրության 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Անձնագրի փոխանակման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում, պետական տուրքի վճարման անդորրագիր, 2 լուսանկար, իսկ 16 տարին լրացած քաղաքացիները՝ նաև նույնականացման քարտ: 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում անձնագիրը փոխանակելիս պետական տուրքը վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով: »,
5) կանոնադրության 15-րդ կետի 2-րդ պարբերության վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տրամադրելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ 16 տարին լրացած քաղաքացին՝ նաև նույնականացման քարտ: Նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում կորած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար քաղաքացին պետական տուրքը վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով:»,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
« » -------------------2020թ.
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--------------------------2020թ. N ______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) 16 տարին լրացած քաղաքացիները՝ նույնականացման քարտ:»,
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. 16 տարին լրացած քաղաքացիները նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում ներկայացնում են սույն կարգով նախատեսված անձը հաստատող այլ փաստաթղթեր, ինչպես նաև վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով:»,
3) որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «լուսապատճենները» բառից հետո լրացնել «, եթե չունի նույնականացման քարտ և այն ստանալուց հրաժարվել է» բառերը,
4) որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «, ժամանակավոր» բառը,
5) որոշումից և որոշման հավելվածի ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
« » -------------------2020թ.
Երևան
-
Քննարկվել է
15.09.2020 - 30.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 7013
Տպել