Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի ընդունմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերը նշված օրենսդրական փոփոխություններով խնամքի նպաստի իրավունք է տրվել նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողին, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Միաժամանակ, վերը նշված օրենքով վերանայվել են նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ վճարելը դադարեցնելու հիմքերը, խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ժամկետները։
Մասնավորապես, համատեղությամբ (մեկից ավելի գործատուների մոտ) աշխատող վարձու աշխատողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի դադարեցվում որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում։
Խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից բացայկայելու դեպքում՝ նախկին վեց ամսվա փոխարեն։ Բացի դրանից, խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար վերացվել է Հայաստանի Հանրապետությունում լինելու պահանջը, այն պահպանելով միայն երեխայի համար, ում խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ։
Խնամքի նպաստը լիազորագրով վեց ամսվա փոխարեն կարող է վճարվել տասներկու ամիս։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:
2․ Կարգավորման առարկան
Նախագծով կանոնակարգվում են գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու կարգը, ժամկետները, տարածքային բաժնի կողմից դիմումը մերժելու հիմքերը և ժամկետները՝ դրանք համապատասխանեցնելով վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում չկա:
-
Քննարկվել է
14.09.2020 - 30.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5823
Տպել