Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ

  • Քննարկվել է

    16.06.2017 - 03.07.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Դատական ակտերի հարկադիր կատարում, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18337

Տպել

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

03.07.2017

Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի3-րդ մասում "անձնական տվյալների սուբյեկտի" բառերից հետո ավելացնել "կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի" բառերը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է անձնական տվյալներ մշակողի պարտականությունները տեղեկություններ տրամադրելու ոչ միայն տվյալների սուբյեկտի, այլ նաեւ լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա: Այսպես, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների առկայության մասին կամ հնարավորություն ընձեռել ծանոթանալու դրանց գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա նրա գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում: Նախագծից դուրս է մնացել լիազոր մարմնին Օրենքով սահմանված տեղեկությունները չտրամադրելու (Օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու) համար պատասխանատվությունը:

Գեւորգ Հայրապետյան

03.07.2017

Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի (Անձնական տվյալների պաշտպանության կանոնները խախտելը) 1-ին մասում "հավաքման" բառից հետո ավելացնել "ամրագրման" բառը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ անձնական տվյալների մշակում է անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որն, ի թիվս այլնի, կապված է անձնական տվյալները ամրագրելու հետ, այնինչ Նախագծից Օրենքի նշված ձեւակերպումը դուրս է մնացել: Արդյունքում, անձնական տվյալների մշակման այդ ձեւի (ամրագրման) կարգը խախտելու համար պատասխանատվություն չի սահմանվել:

Անգին Տոնոյան

25.06.2017

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածը հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հեդվածի պահանջին: Առաջարկում եմ վերանայել այն: 2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 65-րդ հոդվածով սահմանվում է վարչական վարույթին մասնակցող անձանց շրջանակը: Վարչական վարույթի մասնակիցների մեջ առաջարկում եմ ընդգրկել նաև երրորդ անձանց, որոնց իրավունքներն ու օրինական շահերը կարող են շոշափվել գործով կայացված որոշմամբ: 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 68-րդ հոդվածի 8-րդ մասում առաջարկում եմ հստակ սահմանել փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների լիազորման կարգը՝ նկատի ունենալով, որ նախագծից պարզ չէ, թե լիազորագիրը պետք է տրվի հասարակ գրավոր ձևով, թե՝ նոտարական վավերացմանբ: Հստակության բացակայությունը կարող է հանգեցնել վարչական մարմնի կողմից իր լիազորությունների չարաշահմանը:

Տեսնել ավելին