Լրամշակման փուլում է
«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի 8-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է կառավարության կողմից սահմանված առաքման թույլտվության տրամադրման էլեկտրոնային կարգ: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները բխում են ոլորտի արդիականացման և բիզնես միջավայրի բարելավման հրամայականից և Հայաստանի կառավարության ոլորտային քաղաքականությունից:
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել բարեփոխումներ և արդիականացումներ, որոնք բխում են ժամանակակից տնտեսական և տնտեսավարման ռիթմից, կանոններից՝ հարմարավետ պայմաններ ստեղծելով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնտեսավարողների՝ գործարար համայնքի համար:
Կարգավորումը հնարավորություն կընձեռի առանց խափանումների և խոչընդոտների, արագ, հարմարավետ և բարձր արդյունավետությամբ ապահովելու հասարակական հարաբերությունների ծագումն ու դադարեցումը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող ոլորտային ներպետական օրենսդրության կատարելագործում, իրավակարգավորումների անխափանություն ու դրանց արդյունավետության բարձրացում:
-
Քննարկվել է
10.09.2020 - 25.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Միջազգային հարաբերություններ, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7885
Տպել