Լրամշակման փուլում է
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի (այսուհետ՝ երկրորդ էներգաբլոկ) շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը՝ համաձայն հավելվածի:
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը`
1) իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի (այսուհետ՝ առաջին էներգաբլոկ) մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի և սարքավորումերի ապամոնտաժում, մեքենայական արտադրամասում ապահովելով ազատ տարածք` երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների կատարման համար.
2) առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, օգտագործել որպես երկրորդ էներգաբլոկի պահեստամասեր՝ երկրորդ էներգաբլոկի հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների շրջանակներում.
3) երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացնել առաջին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման և արդիականացման աշխատանքները.
4) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության կողմից սահմանված անվտանգության պահանջները.
5) սույն կետի 2-րդ ենթակետն իրականացնելիս ապահովել առաջին էներգաբլոկի ապամոնտաժված տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների գույքագրումը:
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 48 արձանագրային որոշման 8-րդ հարցով հավանության արժանացած Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարության արդիականացված նախագիծը:
-
Քննարկվել է
16.06.2017 - 10.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 8453
Տպել