Լրամշակման փուլում է
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Անհրաժեշտությունը (նպատակը) |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում: «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» կետի ապահովում: |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
2006 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՀ կառավարության թիվ 1637-Ն Միջուկային տեղակայանքը՝ Հայկական Ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշիվ բացելու մասին որոշմամբ ՀՀ Ֆինանսների նախարարությանը թույլատրվել է իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային հաշիվ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի №48 արձանագրային որոշման 8-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարություն» փաստաթուղթը, որում նախատեսված է 2016թ.-ից մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության շահագործումից դուրս հանման գործընթացը: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ՀՀ կառավարությունը 2012թ.-ին ընդունել է որոշում` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին: 2014թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության թիվ 12 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Հաշվի առնելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությամբ նախատեսված է շահագործումից հանման գործընթացը մեկնարկել 2016թ-ից, իսկ 2014թ. մարտի 27-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում տասը տարով, անհրաժեշտ է վերոնշյալ ռազմավարության դրույթները ապահովելու նպատակով մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի շահագործումից հանման գործընթացը: |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: |
Ակնկալվող արդյունքը |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարում (Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի մասով) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացման ապահովում: |
-
Քննարկվել է
16.06.2017 - 10.07.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 9173
Տպել