«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2020 թվականի №...Ն
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի №487Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը հաստատելու մասին» №487Ն՝
- որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «կամ աճուրդի» բառերը.
- որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
- որոշումը լրացնել 1.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Այն դեպքերում, երբ սույն որոշման հավելվածում նշված ռադիոհաճա-խականությունները նախատեսված են նաև պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնա-ժողովը մրցութային գործընթացն սկսում է իրավասու մարմնի հետ համակարգման աշխատանքներից հետո:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
----- 2020թ.
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2020 թվականի -----ի №--Ն որոշման
"Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշմամբ
ՑԱՆԿ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
- 450-470 ՄՀց (բացառությամբ 451,650 ՄՀց)
- 791-801 ՄՀց
- 832-842 ՄՀց
- 1780-1785 ՄՀց
- 1875-1880 ՄՀց
- 1910-1935 ՄՀց
- 2020-2025 ՄՀց
- 2110-2125 ՄՀց
- 2560-2570 ՄՀց
- 2680-2690 ՄՀց»:
-
Քննարկվել է
01.09.2020 - 17.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4504
Տպել