Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.    Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների և աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները ևս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։ Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր մարմնի էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաև աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները։ Ժամանակավոր կացության կարգավիճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել և աշխատել 180-ը գերազանցող ժամանակահատվածով։ Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ևս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն։ Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների և միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու և մերժելու իրավասությունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին։

 Բացի այդ, ընդլայնվելու է և որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը։ Ընդ որում, որոշ դեպքերում օատարերկրացիները կարող են աշխատել նաև միայն մուտքի միզայի հիման վրա, օրինակ՝ մինչև 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկական անձնակազմը, կատարողները և այլն։

 

  1.   Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օտարերկրացիների աշխատանքային ոլորտում ներկայումս առկա է հետևյալ իրավիճակը`

Մի շարք միջազգային (Աշխատանքի Միջազգային Կազմակերպության,   ՄԱԿ-ի միգրացիոն գործակալության) և տեղական կազմակերպությունների կողմից ինչպես նաև ՀՀ միգրացիոն ծառայության կողմից վեր են հանվել հետևյալ խնդիրները,

ա․ բացակայում է օտարերկյա քաղաքացիների աշխատանքային թույլտվություն տալու և հաշվառելու միասնական համակարգը․

բ․ հստակ չեն օտարերկրացի աշխատողի և գործատուի ստուգման չափանիշները և գործընթացները

գ․ հստակ չեն  աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած  օտարերկրյա քաղաքացու ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները,

դ․ տարընթերցման տեղիք է տալիս օտարերկրյա քաղաքացուն աշխատելու թույտվություն տալու, մերժելու հիմքերը, կան անվտանգության ստուգման հետ կապված խնդիրներ։

ե․ օտարերկրյա քաղաքացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, աշխատանքի վայրում նրա մահվան դեպքում ծախսերի բաշխման և այլ խնդիրների լուծման եղանակները  ընդհանրապես բացակայում են։

3.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագածի նպատակն է

Գործող օրենքը և ենթօրենսդրական ակտերը համապատախանեցնել միջպետական պայմանգրերին։

սահմանել  աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու և գործարկելու հիմնական դրույթները, և դրա հետ կապված,հստակեցնել միգրացիայի բնագավառում պետական լիզորված մարմնի իրավասությունները և գործառույթնրեը։

Փոխել աշխատանքի թույլտվություն հասկացությունը,  պարզեցնել և

տեղափոխել էլեկտրոնային հարթակ՝ աշխատանքի թույլտվություն տրամադրելու  ձևը և կարգը։ 

 

Նախագծով  նախատեսվում են հետևյալ  հիմնական փոփոխությունները՝

Ներդրվել է աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս  մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովել, ունենալ վիճակագրություն, թույլ չտալ աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկել աշխատաշուկան։

Փոխվել  է աշխատանքի թույլտվություն հասկացությունը, որը դառձել է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատաում, որի հիմքով օտարերկրացին ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ։

 Սահմանվել է նոր պարզեցված ընթացակարգ՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվության  հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված, գործող՝ աշխատանի թույլտվությունը գործատուին տրամադրելու փոխարեն։

 Կարգավորվել են օտարերացու կողմից աշխատանքի թույտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները և երաշխիքները։

Կարգավորվել են օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված իրավահաբերությունները։

Միաժամանակ, կարգավորվել և փոփոխվել են տարբեր տարընթերցման տեղիք տվող հոդվածներ,  հստակեցվել  միասնական էլէկտրոնային հարթակում աշխատանքային թույտվություն տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաև դրա հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը՝ օրենքի կիրարկման և իրավահարաբերությունների հստակեցման մասով։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով ակնկալվում է ապահովել մեկ միասնական էլեկտրոնային հաշվառման համակարգ ներդնելը, պետության լիազորությունների հստակեցումը, գործատուի կողմից օտարերկրյա քաղաքացի աշխատող ընտրելու հստակ համակարգի ներդնումը և օտարերկրյա աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և բարելավումը։

 

 

 

  • Քննարկվել է

    20.08.2020 - 04.09.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7394

Տպել