«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի «Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի կողմից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝
1) շրջիկ առևտրի կետը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն,
2) շրջիկ առևտրի կետը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է առևտրային գործունեություն կամ մատուցում է ծառայություններ,
3) շրջիկ առևտրի կետը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ,
4) շրջիկ առևտրի կետը կայանել է ոչ իր կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում,
5) շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը,
6) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից,
7) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը:»:
Հոդված 3. Օրենքի 5.3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ մասով.
«1.1. Շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
19.08.2020 - 09.09.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5643
Տպել