Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N1118-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի -------- -ի N –Ն որոշում։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N1118-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ գերակա ոլորտում իրականացվող և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:»
- Որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- Որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ ․
«3․ Հաստատել՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը` համաձայն հավելվածի»։
- Որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
- Որոշման 4-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
19.08.2020 - 03.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Սպորտ և երիտասարդություն, Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6619
Տպել