ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵ ՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի <<Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>թիվ 1471-Ն որոշման N 1 հավելվածի.
- 10-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ <Լիազոր մարմինն կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:>
- Ձև 3-ը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության
<>-----2017թ. թիվ ----որոշման
<Ձև N 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպության անվանումը
(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
հայրանունը ______________________________, պետական գրանցման
(հաշվառման) համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում)_______________________________
Հայտարարումեմ, որ __________________________________________
(վարորդի անունը, ազգանունը, անձնագրի սերիան)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չեմ կամ դատապարտված լինելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունս հանված կամ մարված է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չեմ տառապում:
Միաժամանակ, սույնով տալիս եմ իմ համաձայնությունը Լիցենզավորող մարմնի կողմից օպերատիվ տեղեկատու քարտադարանից և թմրաբանական բժշկական հաստատություններից իմ մասին տեղեկատվություն հայցելու և ստանալու համար:
____________________________________ _________________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
______ ______________________20 թ.
(ամիսը, ամսաթիվը)
-
Քննարկվել է
14.06.2017 - 05.07.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 9775
Տպել