Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունիսի 25-ին) ընդունմամբ:

 սահմանվել է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքով սահմանվել է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված է Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, որով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների գումարներն անկանխիկ եղանակով՝ սոցիալական ապահովության հաշվի միջոցով վճարոելուն առնչվող հարաբերությունները:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխությանը համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ։

2․ Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե 

շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը ճշտել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը:

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը:

Այս դեպքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը վճարվում են կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների վճարման կարգից էականորեն տարբերվող մեխանիզմներով՝ բացառապես կանխիկ եղանակով:

Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքի կիրարկումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի կանխատեսվում:

  • Քննարկվել է

    17.08.2020 - 02.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6599

Տպել

Առաջարկներ`

Նելլի Մնոյան

18.08.2020

2) Առաջարկում եմ թոշակառուին ընձեռել հնարավորություն, այցելելու արտերկրում ՀՀ դեսպանատուն և այնտեղ ստորագրել կենսաթոշակի վերաբերյալ անհրաժեշտ թղթերը (ինչպես արվում է ընտրություններին ՀՀ քաղաքացու մասնակցության դեպքում):

Նելլի Մնոյան

18.08.2020

Բարև ձեզ Ունեմ 2 առաջարկ անձնական փաստից ելնելով: 1) Առաջարկում եմ երկրից դուրս գտնվող թոշակառուի բանկ այցելելու և տարին մեկ անգամ ողջությունը փաստելու պարագան դյուրացնել և ընձեռել հնարավորություն այժմյան տեսակապի հնարավորության միջոցներով (Viber, WhatsApp և այլն) էլեկտրոնային ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը` անձամբ թոշակառուի և անձնագրի առկայությամբ գտնվելով էկրանի առջև:

Կարեն Աբրահամյան

18.08.2020

Բարև Ձեզ։ Նախագծով առաջարկվում է հետաձգել ընտանեկան ու սոցիալական նպաստի‚ նաև հրատապ օգնության վճարումներն անկանխիկի անցնելու ժամկետները‚ իսկ երբվանի՞ց պետք է անցում կատարվեր դրան' ըստ նախագծի։

Տեսնել ավելին