Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-239-Ն oրենքների ընդունմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական և միանվագ բնույթ կրող վճարներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ բանկային հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստները և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե՛ միանվագ դրամական վճարների հաշիվը և թե' սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում են անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Գործող իրավակարգավորումների համաձայն` կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, վնասի փոխհատուցման, մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրերի համաձայն:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ 

կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է`

1) կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և վնասի փոխհատուցման գումարներն անկանխիկ եղանակով վճարել շահառուի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով,

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում են շահառուի ընտրությամբ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով (անկանխիկ եղանակով վճարվում է շահառուի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով):

Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք բխում են անկանխիկ եղանակով կենսաթոշակը` սոցիալական ապահովության կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակը, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը` միանվագ դրամական վճարների հաշվի միջոցով վճարելուց:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-239-Ն oրենքների կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքների դրույթներին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5- ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5- ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    17.08.2020 - 02.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6453

Տպել

Առաջարկներ`

Վարդան Խառատյան

17.08.2020

Որոշման հիմքում պետք է ընկած լինի նախագծում նշված սկզբունքներն ու մեթոդները, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն արտահայտում հավասարության և արդարության մոտեցումները: 1. Բանաձևում առկա «դասարանների միջին թիվ» հասկացողությունը տարողունակ է: Սահմանված կարգի համաձայն մեկ դասարանի կազմավորման համար առավելագույն թիվ նշված է 35-ը, 36 աշակերտի դեպքում արդեն անհրաժեշտ է ունենալ երկու դասարան, այսինքն՝ 36 և 70 աշակերտի դեպքում կազմավորվում է երկու դասարան, ինչը հիմնական դպրոցի պարագայում շոշափելի տարբերություն է կազմում: 2. Եթե փոքր համակազմ ունեցող դպրոցներում հասկանալի է մասնագիտացված կրթության աջակցման գծով փոխտնօրենի և միջոցառումների կազմակերպչի բացակայությունը, ապա միանգամայն անընդունելի է, օրինակ, 24 և ավելի դասարան ունեցող կամ 500-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների պարագայում: 3. Հաստիքին համապատասխան աշխատավարձերի հաշվարկման համար հիմք ընդունած համահավասար սկզբունքը հակասության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների ոգուն եւ տրամաբանությանը: Անընդունելի է տարբեր աշխատանքային ստաժ ունեցող, բայց նույն հաստիք զբաղեցնող քաղծառայողներին վճարել նույն չափի աշխատավարձ: Առաջարկում ենք առաջնորդվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի աշխատավարձերի սանդղակով: 4. Անհասկանալի է ներառական կրթության մասնագետների հաստիքների բացակայությունը հաստիքացուցակում, հատկապես երբ ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը մի քանի տասնյակ է:

Տեսնել ավելին