Հիշել նախագիծը

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «Քաղաքաշինության բանագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով. «

7.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (I կատեգորիա)        

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

8.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (I-II կատեգորիա)        

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

9.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (I-III կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

10.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (I-IV կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

11.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (I-V կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

12.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (I- III կատեգորիա) 

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

13.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (IV-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

14.

Շինարարության իրականացում                       (I կատեգորիա)                  

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

15.

Շինարարության իրականացում                       (I-II կատեգորիա)        

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

16.

Շինարարության իրականացում                       (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

17.

Շինարարության իրականացում                       (I-IV կատեգորիա)               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

18.

Շինարարության իրականացում                       (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

19.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

20.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I-II կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

21.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

22.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I-IV կատեգորիա)                               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

23.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

» :

Հոդված 3.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 6. ենթակետերը:

 

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:  

 

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքաշինության բնագավառում պայմանագրային պարտավորություններ ստանձնած լիցենզավորված անձանց լիցենզիաների գործողությունը դադարում է համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները և պարտականությունները ավարտելուց կամ դադարելուց մեկ օր հետո:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 16-րդ մասը լրացնել հետևյալ կետերով.

 

«16.6.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմման (I-II կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

40-ապատիկի չափով

16.7.

 

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմման (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

80-ապատիկի չափով

16.8.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմման (I-IV կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

160-ապատիկի չափով

16.9.

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմման (I-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

320-ապատիկի չափով

16.10.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (I-III կատեգորիա)  լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.11.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (IV-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.12.

Շինարարության իրականացման (I-II կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

80-ապատիկի չափով

16.13.

Շինարարության իրականացման (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

160-ապատիկի չափով

16.14.

Շինարարության իրականացման (I-IV կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.15.

Շինարարության իրականացման (I-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

320-ապատիկի չափով

16.16.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I-II կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

60-ապատիկի չափով

16.17.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.18.

Ինժեներական ծառայությունների մատուցում (I-IV կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

180-ապատիկի չափով

16.19.

Ինժեներական ծառայությունների մատուցում ( I-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.20.

Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակի լիցենզիայի վերաձևակերպման համար՝

բազային տուրքի

10-ապատիկի չափով

16.21.

Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակի լիցենզիայի կրկնօրինակի տրամադրման համար՝

բազային տուրքի

10-ապատիկի չափով

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ մասի 16.1-րդ, 16.1.1-րդ, 16.2-րդ, 16.3-րդ, 16.4-րդ և 16.5-րդ կետերը:

     

Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

     

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված   1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

      «Հոդված 3.   Քաղաքաշինական գործունեության օբյեկտները

1. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքը, վարչատարածքային միավորների տարածքները, դրանց առանձին խմբերը, հատվածները, հողակտորները,

2) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.

3) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.

4) շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.

5) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները.

2. Քաղաքաշինական օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

3. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներն ըստ բարդության և շինարարական միջամտության տեսակի դասակարգվում են ռիսկայնության աստիճանի հինգ կատեգորիաների:

4. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

5. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված պաշտպանական նշանակության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ»:

 

Հոդված    2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետի «այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ» բառերով, իսկ «թ» կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«թ) սույն օրենքով սահմանված դեպքերում ապահովել շինարարության նկատմամբ հսկողությունը.»

 

Հոդված   3.  Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ.

«Շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված  4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

3. Կառուցապատողի համաձայնությամբ և օրենքով սահմանված համապատասխան ինժեներական ծառայությունների մատուցման լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 9.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«9.1. Շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնողների իրավունքներն ու պարտականությունները

1. Շինարարության նկատմամբ հսկողությունը քաղաքաշինական սուբյեկտի կողմից շինարարական աշխատանքների բոլոր փուլերում իրականցվող միջոցառումների համալիր է, որի նպատական է ստուգել շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծերին և գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

2. Շինարարության նկատմամբ հսողություն, բացառությամբ հատուկ նշանակության հողերում, իրականացվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով: Հատուկ նշանակության հողերում շինարարության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Արգելվում է քաղաքաշինական գործունեության օբյեկտի շինարարության նկատմամբ հսկողության իրականացումը, եթե շինարարությունն իրականացվում է կառուցապատողի կողմից:

4. Շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են՝

1) ապահովել շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծով տրված լուծումներին և պահանջներին.

2) ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը.

3) քաղաքաշինական գործունեության օբյեկտի կայունությանը և հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև տեխնիկական վթարների դեպքում 24 ժամվա ընթացքում իրազեկել քաղաքաշինության բնագավառի պետական վերահսկողություն իրականացնող մարմնին.

4) շինարարություն իրականացնող քաղաքաշինական գործունեության սուբյեկտին կամ սուբյեկտներին հայտնաբերված թերությունների և խախտումների վերաբերյալ տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.

5) պահպանել շինարարության նկատմամբ հսկողության իրականացման կարգով սահմանված պահանջները:

5. Շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտներն իրավունք ունեն՝

1) դադարեցնել շինարարական աշխատանքները, եթե առաջացել է տեխնիկական վթար կամ իր կողմից տրված ցուցումները չեն կատարվել ողջամիտ ժամկետում.

2) հրաժարվել շինարարության նկատմամբ հսկողությունից, եթե կառուցապատողի կողմից տրվել են ցուցումներ կամ հանձնարարականներ, որոնք հակասում են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին կամ ճարտարապետաշինարարական նախագծին:»:

 

Հոդված   6. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները

1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

1) Քաղաքաշինական փաստաթղթերի կազմումը.

2) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը.

3) Շինարարության իրականացումը.

4) Ինժեներական ծառայությունների մատուցումը:

3. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական ծառայությունների մատուցումն իր մեջ ներառում է ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

4. Քաղաքաշինության բնագավառում լիցենզա չպահանջող քաղաքաշինական փաստաթղթերի կազմման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շինարարության իրականացման և ինժեներական ծառայությունների մատուցման աշխատանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

Հոդված  7. Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քաղաքաշինության բնագավառում շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված  8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

Հոդված  9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է.

1) շինարարության նկատմամբ հսկողության կարգը,

2) քաղաքաշինական փաստաթղթերի մշակման կարգը,

3) շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկը,

4) ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը,

5) պաշտպանական նշանակության քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:

  • Քննարկվել է

    12.08.2020 - 27.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8793

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.08.2020

3. Քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատվում են ոլորտի նորմեր, որոնք կամ ներկայացվում են ՌԴ նորմերի ռուսերեն լեզվով տարբերակով կամ ՌԴ նորմերի հիման վրա որոշակի լրամշակված տարբերակով: Սակայն, հաշվի չառնելով, որ ՌԴ-ում 2009թ–ից ոլորտում լիցենզիաները փոխարինվել են արտոնագրերով, ՔԿ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ում նորից վերադառնանք լիցենզիաների:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.08.2020

2. Հատկանշական է, որ այս անգամ, առավել բարդացնելով վիճակը, առաջարկվում է երեք տեսակի լիցենզիաները միավորել մեկ անվան ներքո: Այսինքն, <<Շինարարության որակի տեխնիկական հսկողություն>>, <<Ինժեներական հետազննում>>, <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզիաների տեսակները պետք է միավորվեն <<Ինժեներական ծառայությունների մատուցում>> տեսակում: Նման մոտեցումը մասնագիտական և տրամաբանական հիմնավորումներից զուրկ լինելու մասին ներկայացրել ենք https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում: Կարելի միայն է ավելացնել, որ Ինժեներական հետազննում իրականացնողին ամրանի կամ բետոնի տվյալները որոշող գործիքները ունենալու պարտադրանքը ո՜չ մասնագիտական և ո՜չ էլ տրամաբանական մոտեցում է:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.08.2020

1. Սույն նախագիծը, ըստ էության, երրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և հիմնավոր հակափաստարկներ չներկայացվեցին, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest և https://www.e-draft.am/projects/1964/digest կայքի էջերում առաջարկում ենք կրկին անգամ քննարկման առարկա դարձնել ՀԿ-ի կարծիքները:

Տեսնել ավելին