Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2017 թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշման`
  • վերնագրում, 4-րդ կետում և N 4 հավելվածի «Անվանացանկ» և «Նկարագրեր» բաժինների վերնագրերում համապատասխանաբար «ընդհանուր» բառը փոխարինել «հիմնական» բառով.
  • N 4 հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրա­կրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում՝

ա. «Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)» տողից հանել «(ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)» բառերը,

բ. Լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ՝

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական,

  •  Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն բաժնի 1-ին կետում՝

ա. լրացնել ներ 3.1 և 14.1 ենթակետեր՝

3.1) պատասխանատվություն է կրում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպման և դրանց որակի ապահովման համար.»

«14.1) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի համար կրթության առանձնահատուկ պայմաններ՝ հանրակրթական հիմնական առարկայական ծրագրերի յուրացմանը նպատակաուղղված ուսուցում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի մշակում և իրականացում.,

բ.  13-րդ կետում «շահերը» բառից հետո լրացնել «, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման խնդրահարույց դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում (ծանուցում) է տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերը:

  • III. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ բաժնի 1-ին կետում՝

ա. 1-ին ենթակետի մակարդակի բառից հետո լրացնել և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողներին մեթոդական շարունակական օժանդակության բառերը,

բ. լրացնել նոր՝ 5.1, 5.2 և 5.3 ենթակետեր՝ 

5.1) ուսումնական հաստատության տնօրենի հետ միասին պատասխանատվություն է կրում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակեր­պ­ման և դրանց որակի ապահովման համար.

5.2) պատասխանատու է դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակ­ցության ծառայությունների  տրամադրման և անհատական ուսացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) մշակման, իրականացման և գնահատման համար.

5.3) պահպանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն ստացող յուրա­քանչյուր սովորողի համար կազ­մված անհատական գործը՝ թղթա­պա­նակը,»:

4) IV.Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտաց­ված կրթական աջակցությունների գծով տեղակալ բաժնի 1-ին կետը լրացնել նոր՝ 3.1 և 3.2 ենթակետերով՝

3.1) մասնակցում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատող­ների կողմից սովորող­նե­րի աջակցության ծառայությունների տրամադրման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացի կազմակերպման հարցերում.

3.2)  աջակցություն է տրամադրում սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.»

5) IV.Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում մանկապատանեկան կոլեկտիվի բառերը փոխարինել սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների բառերով,

  • VII. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը բաժնի 1-ին կետում.

ա. լրացնել նոր 2.1 և 2.2 ենթակետեր՝

«2.1) իրականացնում է սահ­մանված ձևաչափին համապատասխան կրթության առանձնահատուկ պայման­ների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը.

2.2) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունե­ցող սովո­րողների` հանրակրթության պետական չափորոշիչի հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները` ըստ կրթական աստիճանների և առարկայական ծրագրերի հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար մշակված ԱՈՒՊ-ի.»:

բ. 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3) իրականացնում է սովորողների դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը:.

գ. լրացնել նոր՝ 10.1 և 10.2 ենթակետեր՝

«10.1) համագործակցում է ուսուցչի օգնականի հետ՝ սովորողների ուսուցման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների ընտրության, ուսուցման կազմակերպման խմբային և անհատականացված մոտեցումների պլանավորման, ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում.

10.2) գործընկերների հետ միասին իրականացնում է սովորողի, (այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) կրթության որակի ապահովմանն ուղղված այլընտրանքային ծրագրային, մեթոդաման­կավար­ժական  աշխատանքներ` հաշվի առնելով սովորողի անհատական կարո­ղությունները առանձնահատկությունները ու հետաքրքրություն­ները.»

դ. VII. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

3. 1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

  • VIII. Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժը» բաժնի՝

ա. վերնագրում «օլիգոֆրենամանկավարժ» բառից հետո լրացնել «, էրգոթերապիստ» բառը. 

բ. 1-ին կետի 2-րդ ենթակետում կրթական բառը փոխարինել «կրթության առանձնահատուկ պայմանների» բառերով:

գ. 1-ին կետի 3-րդ ենթակետում «կրթական կարիքներին համապատասխան ուսուցման մեթոդներ, ձևեր և հնարքներ առաջարկում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր սովորողի համար առաջարկում կրթական առաջընթացին նպաստող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ».

դ. 1-ին կետի 5-րդ ենթակետում «հետազոտման» բառից առաջ լրացնել ուսուցչի(ների) հետ միասին` սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման առանձնահատ­կությունների բառերով,

ե. 1-ին կետի 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

զ. 1-ին կետի 8-րդ ենթակետում «հետ» բառից հետո լրացնել տեխնիկական միջոցներով, բառերը,

  •  Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան բաժնի 1-ին կետում լրացնել նոր՝ 4.1 և 5.1 ենթակետեր՝

4.1) մասնակցում է ուսուցիչների և ուսումնական հաստատության մանկավար­ժական մյուս աշխատողների կողմից սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառա­յություն­ների մատուցմանը՝ ապահովելով մասնագիտական շարունակական խորհրդատվություն,

5.1) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է երեխաների ուսումնառության ընթացքում նկատված հոգեբանական խնդիրները.,

  • «X. Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ» բաժնի 1-ին կետում լրացնել նոր՝1, 4.2 և 4.3 ենթակետեր.

4.1) մասնակցում է ուսուցիչների և ուսումնական հաստատության մանկավար­ժական մյուս աշխատողների կողմից սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառա­յությունների մատուցմանը,

4.2) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է երեխաների մոտ նկատված  սոցիալ-մանկավարժական խնդիրները.

4.3) սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) հայտի հիման վրա, սոցիալական դեպքի վարման շրջանակներում մասնակցում է համակարգող և խորհրդատվական մարմինների, ինչպես նաև բազմամասնագիտական խմբի աշխատանքներին:»

  • « Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչը (զինղեկբաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ միջին» բառերը,
  • « Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը» բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում «համապատասխան որակավորմամբ» բառերից հետո լրացնել «կամ վերջին տասը տարվա ընթացքում գրադարանային կամ մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ» բառերը,
  • լրացնել նոր՝ XIV. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնա­կանբաժին.

XIV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ

  1. Պաշտոնային պարտականությունները՝
  • օգնում է ուսուցիչներին հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին համապա­տասխան սովորողների ուսուցման ու դաստիարակության պլանավորման և իրականացման գործընթացներում,
  • աջակցում է ԱՈՒՊ-ի իրականացմանը՝ համագործակցելով տվյալ սովորողին դասավանդող ուսուցիչների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրողների և ծնողների հետ.
  • աջակցում է ուսուցիչներին հանրակր­թության պետական չափորոշիչով և առարկայական չափորոշիչներով ու ծրագրերով, իսկ կրթության առանձ­նահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար՝ ԱՈՒՊ-ով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտություն­նե­րի առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացման գործընթաց­ներում` կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ և տեխնո­լո­գիաներ,
  • ըստ հաստատության տնօրինության և ուսուցչի կողմից առաջադրված նպատակի` դասարանում իրականացնում է սովորողի ուսումնառության խնդիրների ուղղությամբ դիտարկումներ, դրանց վերաբերյալ կատարում վերլուծություններ,
  • օժանդակում է ուսուցիչներին բոլոր, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ուսումնական նյութերի պատրաստման գործընթացում,
  • մասնակցում է ուսուցչի կողմից դասերի պլանավորման աշխատանքներին.
  • ուսուցիչների հետ միասին բացահայտում, դիտարկում, հետազոտում է երեխաների ու­սումնառության գործընթացում արձանագրված, ուսումնական նյութի յուրացմանը խոչընդոտող բովանդակային և հոգեբանաման­կավար­ժական խնդիրները,
  • նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը,
  • հարգում և պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը,
  • համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մաս­նա­գիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով,
  • մասնակցում է հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մաս­նա­­խմբերի) աշխատանքներին,
  • պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրա­վական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
  • սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) հայտի հիման վրա, սոցիալական դեպքի վարման շրջանակներում մասնակցում է համակարգող և խորհրդատվական մարմինների, ինչպես նաև բազմամասնագիտական խմբի աշխատանքներին:
  1. Ուսուցչի օգնականի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզ­վի մասին», «Երեխայի իրավունքների մասին»  Հայաստանի Հան­րապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության պե­տական հանրա­կրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտ­րային կազմա­կերպության օրինակելի կանոնադրությունը,

բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իր պաշտոնային պարտականու­թյուններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

  • աշխատանքի անվտանգության, սովորողների կյանքի և առողջության պահ­պան­ման կանոնները:
  1. Որակավորման պահանջները՝
  • Ուսուցչի օգնականի պաշտոն զբա­ղեց­նողը պետք է ունենա բարձրագույն մանկա­վարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը կարող է զբաղեցնել սույն պաշտոնի որակավորման պահանջները բավարարող և տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոնում չաշխատող անձը:
  • Քննարկվել է

    14.06.2017 - 05.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20170

Տպել

Առաջարկներ`

Անահիտ Կոստանյան

14.06.2017

Ուսուցչի օգնականի պաշտոն զբա­ղեց­նողը պետք է ունենա բարձրագույն մանկա­վարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և առնվազն տասը տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:

Տեսնել ավելին