Հիշել նախագիծը

«Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

………….................. 2020 թվականի N …….. – Ն

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380.1-ին հոդվածի 4-րդ մասը, 381-րդ հոդվածի 7-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ համաձայն N1 հավելվածի.
2) հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը` համաձայն N2 հավելվածի.
3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները` համաձայն N3 հավելվածի:

  1. Սահմանել՝

1) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը՝ համաձայն N4 հավելվածի,
2) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները` համաձայն N5 հավելվածի.
3) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառման, հաշվառումից հանման կարգը՝ համաձայն N6 հավելվածի.
4) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող պահանջները՝ համաձայն N7 հավելվածի,
5) ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները՝ համաձայն N8 հավելվածի:

  1. Սահմանել, որ սույն որոշման N1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ, նույն կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ, 12-րդ կետի 16-րդ ենթակետով և 48-րդ կետով սահմանված պահանջների ապահովման համար վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության կառավար
  • Քննարկվել է

    06.08.2020 - 21.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9922

Տպել