«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 250-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն և 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 250-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրերում` նախատեսելով, որ վերջինս պարտավոր է նշված պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը.».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատել N ԱՎԴ/0630/02/17 քաղաքացիական գործով պետական տուրքի գումարների վճարումից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
13.06.2017 - 29.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9005
Տպել