<<ԱՍ-ՆԱԽԱԳԻԾ>> ՍՊԸ
28.07.2020
Խնդրում եմ ներկայացնել ակադեմիական հիմնավորումները ։
30 - Կողմ
9 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » __________________ 202 թ. N__________________
ՀՀՇՆ 52-01- «ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ»
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________________
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N748–Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.03.01-84* «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» պարբերությունը:
Քննարկվել է
24.07.2020 - 08.08.2020
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 7150
Տպել28.07.2020
Խնդրում եմ ներկայացնել ակադեմիական հիմնավորումները ։
27.07.2020
Տվյալ Նորմատիվ փաստաթղթով ամբողջությամբ արգելվում է ոչ մետաղական ամրանների կիրառումը բետոնե կոնստրուկցիաներում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում չկա գործող նորմատիվ բազա ոչ մետաղական ամրանների կիրառման համար, անհրաժեշտ է տվյալ փաստաթղթով դրանց կիրառումը հիմնավորել իսկ առանձին, կոմպոզիտային ամրանների համար նորմատիվային փաստաթուղթ մշակելուց հետո նոր նշել, որ այն պետք է հաշվարկվի համապատասխան ձևով: Տվյալ օրինակը անընդունելի է: